Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջպետական բանկի հայաստանյան ղեկավարից միլիոններ են պահանջում

Հունիս 07,2013 00:17

«Նաիրիտի» նախկին տնօրենին դատի են տվել՝ անհայտ հիմքով:

 

«ՀՀ քաղաքացի Գառնիկ Շիրինյանն այս տարվա ապրիլին դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի՝ պահանջելով 200 հազար ԱՄՆ դոլար եւ 249 մլն 250 հազար: Թե որն է հայցադիմումի հիմքը՝ ԴատաԼեքսի կայքում նշված չէ»: Այս մասին այսօր տեղեկացրել է 168.am-ը: 

Aravot.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչն է դատական հայցի պատճառը, եւ արդյո՞ք քաղաքացին որեւէ կապ ունի գործարանի հետ, «Նաիրիտի» մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ Վահան Մելքոնյանն արդեն 2 տարի է՝ «Նաիրիտի» տնօրենը չէ:  Ներկայումս պարոն Մելքոնյանը միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարն է:

Թե ո՞ր «մեղքի» համար է քաղաքացին պարոն Մելքոնյանից միլիոններ պահանջում, եւ հայցադիմումի հիմքը ո՞րն է, փորձեցինք պարզել հենց պարոն Մելքոնյանից: Սակայն նրա գործավարուհին ասաց, որ պարոն Մելքոնյանը հանդիպման է, եւ նրան անպայման կփոխանցի մեր հեռախոսահամարն ու նրան ուղղված հարցը: Սակայն, պարոն Մելքոնյանն այդպես էլ մեր հարցերին չարձագանքեց, իսկ նրա բջջային հեռախոսահամարը մինչեւ ուշ երեկո անհասանելի էր:

Նշենք, որ 168.am-ի տեղեկություններով, Վահան Մելքոնյանը պարզապես «բեմականացրել է» այս դատական գործընթացը, որովհետեւ, ինչպես լրատվամիջոցում է գրված, Վահան Մելքոնյանի գույքը կալանքի տակ է առնված, եւ քանի որ ներկայումս «Նաիրիտով» զբաղվում են իրավապահ մարմինները, ուստի պարոն Մելքոնյանն, ըստ ամենայնի, մտավախություն ունի, որ կարող է տուժել եւ այս կերպ փորձում է «ապահովագրել» իր ունեցվածքը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930