Այսօր ռուսաստանյան “Россия 24” հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա տիկինը՝ Լյուդմիլա Պուտինան, հայտարարել են, որ իրենց ամուսնությունն ավարտվեց:
Պուտինն ասել է, որ արդեն տեւական ժամանակ նրանցից յուրաքանչյուրն ապրում էր իր սեփական կյանքով եւ իրենք գործնականում չէին տեսնվում: Այս տարի լրացավ նրանց ամուսնության երեսունամյակը: Նրանք ունեն երկու դուստր՝ 28 եւ 25 տարեկան: