Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձեւ են վավերացրել

Հունիս 05,2013 23:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանի Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մայիսի 23-27-ը Թուրքիայում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 38-րդ համագումարում ներկայացրել է ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ: Բանաձեւը Հայաստանի Քաղաքացիական հասարակության ինստիտուտի,  Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի և Մարդու իրավունքների հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն էր:

Այն  կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը, վերջ տալ Հայաստանի շրջափակմանը՝ առանց որևէ նախապայմանների եւ  անմիջական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ։

Ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը Aravot.am-ին ասաց, որ բացի բանաձեւից ինքը ներկայացրել է նաեւ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությանը խոչընդոտող խնդիրներից ոմանք. «Ներկայացրի՝ ինչ է տեղի ունեցել վերջին երեք տարիներին: Ես նշեցի, որ 2010-ին համագումարի  շատ մասնակիցներ, որոնք այս անգամ էլ էին մասնակցում,  հարց էին բարձրացնում Հայաստանում քաղբանտարկյալներին ազատելու վերաբերյալ: Զեկուցեցի, որ այն քաղբանտարկյալները, որոնց ազատ արձակման համար պայքարում էին,  ազատ են արձակվել , նրանցից երկուսը դարձել են Աժ անդամ»:

Համագումարին մասնակցել են տասնյակ երկրների իրավապաշտպաններ:

Մայիսի 30-ին բանաձեւը վավերացվել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930