Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատո՞ւմ է գյուղվարչության պետը քահանաների` կարկտահարության դեմ ուղղված աղոթքներին

Հունիս 05,2013 22:23

3 օր առաջ տեղած կարկտահարությունից տուժել էին նաև Շիրակի  մարզի թվով 16 գյուղեր`Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ,Բանդիվան, Հովունի, Հովտուն, Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ, Թորոսգյուղ,Գոգհովիտ, Լեռնագյուղ, ինչպես նաև Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր և Ձիթհանքով համայնքները:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի ասելով, թեև կարկտահարության  ծավալը մեծ է եղել, սակայն վնասի չափը, ըստ  ակնադիտական դիտարկումների,  մեծ չէ, համենայնդեպս չի կարելի  ասել, թե բերք չի սպասվում: Շատ համայնքներում, ըստ  գյուղվարչության  պետի,  վնասը մոտենում է  20-30 տոկոսի: Այսինքն, մեր զրուցակցի փաստմամբ,  վնասներն այնպիսին չեն, որ շիրակցիները արմավիրցիների նման ոտքի կանգնեն ու ճանապարհներ փակեն:

Մովսես Մանուկյանի հավաստմամբ, թվարկված  համայնքներից ոչ մեկում  չկան հակակարկտային կայանքներ, մարզի միայն 17 համայնքներ են պաշտպանված կարկուտից, որտեղ տեղադրված են 41 հակակարկտային կայանքներ: Պաշտոնյայի փաստելով, Շիրակի մարզի հակակարկտայինները փչացած չեն, 100 տոկոսով` անխափան աշխատում են:

Aravot.am-ը մարզպետարանի պաշտոնյայից հետաքրքրվեց, թե  քահանայի հաստիքը դեռ գործո՞ւմ է գյուղնախարարությունում, որի պարտականություն էր աղոթքի միջոցով  բերքը փրկել կարկտահարությունից ու այլ բնական աղետներից:  Ի դեպ, մենք գյուղվարչության պետին  նաև հիշեցրեցինք, որ այս հարցը գյուղնախարարին  ուղղելիս, Սերգո Կարապետյանը շատ  վատ է զգում իրեն, ու այնպես է հուզվում, որ  քրիստոնյա դառնալու ու աղոթք անելու  առաջարկ է անում հարցը տվող լրագրողին: «Ցավոք սրտի, նման հարցադրում էլի է եղել մի քանի  տարի առաջ, խնդիրը դրանում չէ, բոլորս էլ աստվածավախ մարդիկ ենք,  բոլորս  էլ հավատում ենք , բայց էսօր  գիտական միտքը հասել է այն աստիճանի, որ ստեղծված բոլոր տեխնոլոգիաներով մարդկությունը կարող է պաշտպանել իր աճեցրած բերքը, կարող է պայքարել  բնության օրենքների, բնության արհավիրքների դեմ: Այսօր մեր մարզում և հանրապետությունում , ինչպես և աշխարհում կա գիտական միտք, որը ստեղծել է հակակարկտային կայանքներ, ռադիոլոկացիոն ցանց, որը կարողանում է պայքարել կարկտաբեր ամպերի, բնական արհավիրքների դեմ: Երկրաշարժի դեմ ամուր շենքեր կառուցելով նույնպես պաշտպանվում ես, բայց այսօր գյուղատնտեսության ոլորտում մշակաբույսերի ապահովության  համար գիտությունը հասել է այն  մակարդակին, որ ինչ խոսք, եթե օրինակ Շիրակի մարզում տեղադրվի  ռադիոլոկացիոն  ցանց , ապա հարցը կլուծվի», -ասաց մեր զրուցակիցը:

Գյուղվարչության պետի համոզմամբ, պետությունը անպայման  պետք է ստեղծի ապահովագրություն  գյուղատնտեսության ոլորտում, բայց քանի գյուղատնտեսությունը ցածր եկամտաբեր ճյուղ է , այստեղ փողեր ներդնելը դառնում է ռիսկային: Այդ պատճառով պաշտոնյան առաջարկում է  Շիրակի մարզում տեղադրել  ռադիոլոկացիոն  ցանց և 500 հակակարկտային կայանքներ ու  Հայաստանի  բոլոր ապահովագրողները միանգամից, շտապ  կտեղափոխվեն Շիրակի մարզ: Իսկ սա  կլինի գյուղատնտեսության իրական զարգացումը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    ,,Բայց քանի որ գյուղատնտեսությունը ցածր եկամտաբեր ճյուղ է, այստեղ փողեր ներդնելը դառնում
    է ռիսկային,,:
    Եթե այս խոսքերը պատկանային,՝ ոչ թե գյուղվարչության պետին,՝ այլ այսօրվա երկրի վարչապետին,
    ամեն ինչ նորմալ կարելի էր ընդունել, քանի որ վարչապետը շատ ավելի խայտաբղետ մտքեր էլ է
    արտահայտում: Իսկ, երբ գյուղվարչության պետը տեղյակ չէ, որ բոլոր նորմալ երկրներում,՝ առանց
    բացառության սուբսիդավորվում է պետության կողմից,՝ տարբեր ծրագրերով, ոչ թե տարերեյին
    աղետից հետո, այլ ընդհանրապես,՝ շատ զարմանալի է: Թեպետ մեր երկրում զարմանալի ոչինչ չկա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930