Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էին որոնում սկանդինավյան թոշակառուները «Զիկատարի» անտառում

Հունիս 05,2013 22:04

 

Կողբ  էին ժամանել   70  զբոսաշրջիկ-մարզիկներ:

 

SAM_5285SAM_5290Շուրջ 70  զբոսաշրջիկներ  Նորվեգիայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից եւ Ռուսաստանից  ժամանել էին Տավուշի մարզի սահմանամերձ  Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող անտառային ուսուցման «Զիկատար»  կենտրոն:

Նրանց այստեղ ողջունեցին եւ հունիսի 5-ի՝ բնապահպանի միջազգային օրվա կապակցությամբ  շնորհավորեցին «Զիկատար» ուսումնական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը եւ Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը:  Հյուրերը ծառեր տնկեցին «Զիկատար» կենտրոնի  այգում, ծանոթացան Կողբի գեղարվեստի դպրոցի դասատուների եւ սաների նկարներին ու ձեռագործ աշխատանքներին: Այնուհետեւ զբոսաշրջիկները, որոնց մեծամասնությունը 60-80 տարեկան է, «Զիկատարում» մասնակցեցին  տեղանքում սպորտային  կողմնորոշման մրցույթի: Նրանք  անտառում տեղադրված  նշաններով կողմնորոշվելով, վազելով  հաղթահարեցին մրցատարածքը՝ մոտ 3 կմ անտառային ճանապարհ: Վերջում  թոշակառու մարզիկներին   հայկական ճաշկերույթ տրվեց:  Արտասահմանցիներն այնքան  էին տպավորված «Զիկատար» կենտրոնի կուսական բնությամբ, հյուրասիրությամբ, որ նախատեսվածից մի քանի ժամ ավելի մնացին այնտեղ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930