Հայաստանցի 56 կգ քաշային Արամ Ավագյանը Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց 40-րդ առաջնությունում իր եւ Հայաստանի ազգային հավաքականի համար առնվազն բրոնզե մեդալ ապահովեց:
Մեր հավաքականից պայքարի մեջ մնացած երեւանցի միակ բռնցքամարտիկը, այսօր սկզբունքային մենամարտում պարտության մատնեց ադրբեջանցի Սամիր Մամմադովին եւ մտավ կիսաեզրափակիչ՝ իր եւ մեր երկրի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Այսօր հաղթանակ են տոնել նաեւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայ մարզիկներից Դավիթ Հայրապետյանը եւ Արմեն Զաքարյանը (երկուսն էլ՝ Ռուսաստան), ինչպես նաեւ Արտյոմ Հարությունյանը (Գերմանիա): Մեր մյուս հայրենակիցների մրցելույթների մասին տեղեկություն առայժմ չկա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ