Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրվել է մարզպետարանի հայտարարությունը, որում մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչ է արձանագրվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատանը տեղադրված տեսախցիկներով:
Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանո՞վ է այդ հրապարակումը համահունչ նախաքննությանը եւ որքանո՞վ է Սյունիքի մարզպետարանը իրավասու նման բան հրապարակել՝ ներկայացնում ենք այդ հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Սյունիքի մարզպետարանը, ափսոսանք հայտնելով 2013թ. հունիսի 1-ի երեկոյան մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի առիթով, միաժամանակ ուշի-ուշով հետեւում է կատարվածի վերաբերյալ հրապարակումներին ու մեկնաբանություններին եւ ծավալված հանրային քննարկումներին։ Պաշտոնական տեղեկատվության սղության ու ոչ ամբողջականության պատճառով, որ պայմանավորված է նախաքննության առանձնահատկություններով, ամեն օր սփռվում են տասնյակ նյութեր, որոնք շատ դեպքում տարակուսելի են ու աղավաղում են իրողությունը, հասարակությանը մոլորության մեջ գցելու ճիգեր գործադրում եւ լրացուցիչ լարվածություն հաղորդում Սյունիքի եւ մասնավորապես Գորիսի հանրային մթնոլորտին։ Մենք ձեռնպահ ենք մնում այդ հրապարակումներին արձագանքելուց՝ նախաքննական մարմնի աշխատանքին չխանգարելու համար եւ հույս հայտնում, որ տեղի ունեցածն ամենայն օբյեկտիվությամբ կքննվի ու կստանա համապատասխան գնահատական։ Այդուհանդերձ, կա մի հարց՝ սկզբունքային նշանակություն ունեցող, որի մասին չենք կարող չխոսել, որի շուրջ լռություն են պահպանում անգամ շահագրգիռ մարմիններն ու լրատվամիջոցները։ Խոսքը ողբերգական միջադեպի բուն ընթացքի մասին է, որն արտացոլված է մարզպետի առանձնատան բակում տեղադրված երկու տեսախցիկի միջոցով։ Ի դեպ, տեղի ունեցածի բուն ընթացքը (առայժմ մի կողմ թողնենք նախորդող եւ հաջորդող իրադարձությունները) առաջին հերթին նաեւ մեզ է հետաքրքրել ու հետաքրքրում, քանի որ խոսքը մեր ղեկավարի՝ Սյունիքի մարզպետի մասին է։ Մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որի համառոտ բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ։
Եվ այսպես՝ հունիսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում մարզպետի երկու որդին առանձին-առանձին, իրենց մեքենաներով տուն են գալիս։
Ժամը 22.16-ին մարզպետն է տուն վերադառնում, որից հետո ամբողջ ընթացքում այլեւս չի երեւում տեսապատկերներում։
Ժամը 22.36-ին տան բակին իր մեքենայով մոտենում է Ավետիք Բուդաղյանը։ Այնտեղ այդժամ կանգնածները (մարզպետի երկու որդին, վարորդը, Նիկոլայ Աբրահամյանն ու Զարզանդ Նիկողոսյանը) մոտենում են Ավետիք Բուդաղյանին։ Տեսագրությունը ձայնագրություն չի պարունակում, ուստիեւ չի իմացվում, թե ինչ են խոսում։ Զրույցը տեւում է երկու-երեք րոպե։ Նրանց շարժումներից մինչդեռ երեւում է, որ խոսակցությունը տեղի է ունենում լարված մթնոլորտում։ Հավաքվածներին է մոտենում մարզպետի կինը՝ Լորետա Բարսեղյանը։ Քիչ հետո Ավետիք Բուդաղյանը հեռանում է մեքենայով։
Ժամը 11.06-ին տան բակին կրկին մոտենում է (նախորդից ավելի արագ ընթացքով) Ավետիք Բուդաղյանը։ Այնտեղ գտնվող հինգ տղաները, որոնց անունները նշեցինք վերեւում, մոտենում են նրան։ Այնուհետեւ մոտենում է մարզպետի կինը։ Նորից խոսակցություն Ավետիք Բուդաղյանի եւ հավաքվածների միջեւ։ Մեկ-երկու րոպեից մարզպետի տանն է մոտենում (Բակունցի հրապարակի կողմից) մեկ այլ մեքենա։ Ավետիքն իր մեքենայով փակում է եկող մեքենայի ճանապարհը։ Մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանը (հավաքվածներից մի քանի մետր հեռու) եւ անմիջապես կրակ բացում։ Հավաքվածները դեսուդեն են փախչում։ Լորետա Բարսեղյանը մոտենում է Արտակ Բուդաղյանին եւ բռնում զենքից՝ փորձում խլել այն կամ խանգարել կրակելուն։ Եվ երեք կրակոցի ուղղություն, կարծեք, հաջողվում է փոխել։ Լորետա Բարսեղյանը եւ Արտակ Բուդաղյանը շարունակում են իրար քաշքշել, բայց գնդապետին հաջողվում է առաջ շարժվել։ Նրան է մոտենում Ավետիքը եւ փորձում կանգնեցնել եղբորը։ Այդ պահին երկու եղբայրը վայր են ընկնում կողքի ավազաթմբի վրա։ Քիչ անց վեր է կենում Ավետիքը. քայլվածքից երեւում է, որ նա արդեն վիրավոր է։ Հետեւից նրան է մոտենում եւ թիկունքից բռնում Նիկոլայ Աբրահամյանն ու Ավետիքի զենքը խլում։ Վերջինս մի նոր զենքով է կրակում Նիկոլայի վրա, ով վայր է ընկնում եւ մնում տեղում։ Ավետիքը փորձում է առաջ շարժվել դեպի բակի կողմը, բայց դիմացից կրակում են (կրակողները չեն երեւում տեսապատկերում)։ Հետ է քաշվում, մեկ անգամ եւս կրակում դարպասի ուղղությամբ ու ընկնում գետնին։
Մինչ այդ պահը գնդապետը շարունակում էր մնալ ավազաթմբի վրա ընկած։
Տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է։ Մոտենում է գետնին ընկած Ավետիքին եւ ձեռքի շարժումներ անում (ենթադրվում է, որ օգնություն է կանչում)։ Տնից մարդիկ (այդ թվում եւ կին) են մոտենում… Ավետիքն ընկած էր մեքենայի մյուս կողմում, ուստիեւ չի երեւում, թե ինչպես են առաջին օգնություն ցույց տալիս նրան։
Կրկին տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է. մոտենում է ավազաթմբին ընկած գնդապետին, նախ՝ ոտքով խփում-հրում է կողքին ընկած զենքը, այնուհետեւ ձեռքը մեկնում Արտակին՝ վեր բարձրացնելու փորձ անում, բայց վայր է ընկնում ավազաթմբի վրա, բարձրանում ու նորից քայլում դեպի Ավետիք։
Այնուհետեւ մի տեսարան է, երբ մարդիկ փորձում են երկու վիրավորին՝ Ավետիքին եւ Նիկոլային դնել մեքենայում՝ ըստ էության հիվանդանոց տանելու համար։ Դեռ չէին հասցրել վիրավորներին դնել մեքենայում, երբ գնդապետն ավազաթմբից վեր է բարձրանում՝ վիրավոր վիճակում, ինչը երեւում է նրա քայլվածքից, քայլում դեպի եղբայրը եւ այնտեղ էլ վայր ընկնում։ Հավաքվածները շարունակում են արդեն ակնհայտ երեւացող երեք վիրավորին մեքենաներում դնելու ջանքերը։
Վիրավորներին ուղարկելուց հետո Լորետա Բարսեղյանը մոտենում է գետնին ընկած զենքերին, որ տարբեր տեղերում էին։
Ժամը 23.30-ին վիրավորները տեղափոխված էին…
Ահա իրադարձության ամբողջ ընթացքը, որ տեսագրված է, իսկ տեսագրության հավաստիության վերաբերյալ դեռեւս պատկան մարմինները տարակույս չեն հայտնել (համենայնդեպս տեղեկություններ չունենք պաշտոնական հերքումների մասին)։
Իհարկե, այդքանից հետո անգամ կատարվածի վերաբերյալ վերջնական եզրակացություններ անելու իրավունք չենք վերապահում մեզ. դա նախաքննական մարմնի ու դատարանի խնդիրն է։ Մի հարցում, սակայն, մեր դիրքորոշումը հստակ է. ոչ ոք այս դժբախտության վրա ձեռքեր տաքացնելու, տեղի-անտեղի շահարկումներ անելու իրավունք չունի։ Մենք պետք է նախաքննական մարմնին օբյեկտիվ, անկաշկանդ աշխատելու հնարավորություն տանք, եթե ուզում ենք, որ ճշմարտությունն ամբողջապես բացահայտվի, ու մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Մենք նաեւ կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին՝ Գորիսի համար դժվարին այս օրերին հրապարակել միայն հավաստի ու ստուգված տեղեկություններ, զերծ մնալ անհիմն հրապարակումներից ու կրքեր բորբոքելուց։
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ
Իսկ ինչու տեսանյութը չեն դրել, բայց նեղություն են կրել այն դիտել ու վերաշարադրել: Ուր է երաշխիքը, որ ինչ-որ բան պատահաբար բաց չեն թողել կամ էլ պարզապես չեն կարեւորել: Պատրաստ եք հրապարակել հակառակ կողմի շարադրանքը:
Լորետա Բարսեղյանը եւ Արտակ Բուդաղյանը շարունակում են իրար քաշքշել, բայց գնդապետին հաջողվում է առաջ շարժվել։ Նրան է մոտենում Ավետիքը եւ փորձում կանգնեցնել եղբորը։ Այդ պահին երկու եղբայրը վայր են ընկնում կողքի ավազաթմբի վրա։ Քիչ անց վեր է կենում Ավետիքը. քայլվածքից երեւում է, որ նա արդեն վիրավոր է։
եթե Ավետիքը փորձում էր կանգնեցնել եղբորը, ինչու է վիրավորվում, ինչու էր թիկնապահ հարձակվում հետեվից նրա վրա…
Այդ պահին երկու եղբայրը վայր են ընկնում կողքի ավազաթմբի վրա։ Քիչ անց վեր է կենում Ավետիքը. քայլվածքից երեւում է, որ նա արդեն վիրավոր է։
ով վիրավորեց ոնց վիրավորվեց
Հետեւից նրան է մոտենում եւ թիկունքից բռնում Նիկոլայ Աբրահամյանն ու Ավետիքի զենքը խլում։ Վերջինս մի նոր զենքով է կրակում Նիկոլայի վրա, ով վայր է ընկնում եւ մնում տեղում։ Ավետիքը փորձում է առաջ շարժվել դեպի բակի կողմը, բայց դիմացից կրակում են (կրակողները չեն երեւում տեսապատկերում)։ Հետ է քաշվում, մեկ անգամ եւս կրակում դարպասի ուղղությամբ ու ընկնում գետնին։
կրակողները չեն երևում, բա էլ ոնց էք ամբողջական պատկերացում կազմում…..
հարգելի մարզպետարան ձեր հայտարարության մեջ, չնայած բառերը շատ զգույշք եք ընտրել, բայց արդեն կան տարօրինակ բաներ. օրինակ, ըստ ձեզ Արտակը հանում է զենքը ու սկսում կրակել, բոլոր տղամարդիկ /այդ թվում թիկնապահները/ փախնում են տարբեր ուղղություններով, միայն մարզպետի հերոսական կինը մնում է ու փորձում տղամարդ գնդապետի ձեռքից զենք խլել, նույնիսկ հաջողում է 3 գնդակի ուղղություն փոխել, մեկել ու հանկարծ 2 եղբայրն էլ ընկնում գետնին. իսկ ետ տեսախցիկները չեն կարողացել ֆիքսել նրանց ուղղությամբ սլացող գնդակները??? նախքան Արտակի զենք հանելը??? գնացեք ձեր հեքիաթները ձեր տխմարի երեխաներին պատմեք ու թոռներին ու հասարակությանը մի գցեք թյուրիմացության մեջ: բայց դուք հաստատում եք ձեր տխմարի մեղավորությունը, փաստ, որ 2 եղբայրն էլ միանգամից, և առաջինն են վիրավորվել, իսկ զինված գնդապետի դեմ դիմաց կանգնած կինը ողջ և առողջ է, սա հերքում է նաև ձեր տխմարի վարկածը թե տան վրա հարձակում է եղել, նաև մեկ այլ տարօրինակություն, 22:16 մարզպետը գալիս է տուն ու 22:36 արդեն խորը քնի մեջ է լինում: այդպես արագ երեխաններն են քնի մեջ մտնում, մեկ էլ դեբիլները:
Սիրելի հայրենակիցներ, ցավալի է, երբ պետական կառավարում իրականացնող մեր պաշտոնյաներից շատերը չեն հասկանում, որ նախարարությունները, մարզպետարանները կամ քաղաքապետարանները չի կարելի խառնել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան խնդիրների հետ: Մարզպետարանները հիմնականում քաղաքացիական ծառայողներից բաղկացած անձնակազմեր են և պրոֆեսիոնալ խնդիրներ են լուծում: Մարզպետարանների իրավասությունների մեջ չի մտնում այսպիսի մեկնաբանություններ ներկայացնել: Պետք չէր մարզպետարանը խառնել այս գործին, սա արդեն չափից դուրս է… Այդ տեսանյութը դիտող ներկայացուցիչը կարող էր որպես անձ ներկայանալ և ինքն իր մեկնաբանություններն անել որևէ այլ տեղ՝ իր անունից…
հալալա Լորետային
Ես,որպես իրավաբան, դեռ այսքան անտրամաբանական ու հակասություններով լի «հայտարարություն» չէի կարդացել: Այ քեզ էժան ՔԱՂԱՔԱԿԱՆ PR ` լիսկայի կաշին փրկելու համար:
Լիսկայի կամակատարները վախենում են պաշտոնները կորցնեն: Տեսախցիկների նկարածը ՀՐԱՊԱՐԱԿԵՔ- բոլորը տեսնեն:
Աղոթենք ազգի արժանի զավակ Արտակ Բուդաղյանի ապաքինման համար:
Ազգային ՎՐԵԺ:
Բորենիներու Ժամանակի տիպիկ քրոնիկոն…
էդ հեքիաթը կգնաք ու կպատմեք ձեր համախոհներին,դուք ինքներդ էլ չեք հավատում ձեր գրածին..
Այսպիսի դեպքերը Գորիս քաղաքում սովորական երևույթ են,զարմանալու ոչինչ չկա.Մի տարբերությամբ,որ, այս անգամ մարզպետի թիրախ դարձած Բուդաղյան եռբայրները հայտնի անձիք էին և սա աննկատ թողնել կառավարությունը չի կարող.Ավետիք Բուդաղյանը նախ և առաջ հաջողակ գործարար էր, որը մարզպետը չէր կարողանում մարսել.Բացի դրանից Ավետիք Բուդաղյանը նաև չէր հանդուրժում մարզպետի այլանդակ վարքագիծը;
Լիցկայի նման տարրերը պետք է արմատախիլ անել ,որպեսզի նմանօրինակ դեպքեր չլինեն.իսկ նմանատիպ էժանագին և անտրամաբանական սցենարներ կգրեն միայն նրան շրջապատող ,ճղճիմ սողունները,որոնք դողում են իրենց աթոռների համար:
Բուդաղյանների հարգարժան ընտանիքին ցանկանում եմ համբերություն,իսկ Արտակ Բուդաղյանին
շուտ ապաքինում.ԱՍՏՎԱԾ ՄԵԾ Է
Իսկ, ընդհանրապես, ում է պետք մարզպետարան կոչվող կառույցը, անկախ մարզերից: ԻՆչ է տալիս դա մեր հասարակությանը, պետական բյուջեի անիմաստ վատնումից բացի: