250.000 ռուբլի. այս գումարը Արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Սիմոնյանի պատերազմի տարիներին տվել է պետությանը՝ զենք գնելու համար։
Ըստ նրա՝ գումարը իր 30 տարվա խնայողությունն է, եւ նա տրամադրել է՝ պատերազմից հետո հետ ստանալու եւ իր տունը վերակառուցելու պայմանով;
«Հիմա դիմում եմ Սերժ Սարգսյանին, ամբողջ փաստաթղթերը մակագրվում են Կոտայքի մարզի Կովալի (Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի-խմբ.) վրա, որը ասում է՝ չկռվեիր»,- վրդովված պատմում էր ազատամարտիկը։
Սամվել Սիմոնյանը, ինչպես նաեւ մի խումբ ազատամարտիկներ այս գիշերը լուսացրել են Ազատության հրապարակում։
Կարդացեք նաև
Նրանք եռօրյա նստացույց են հայտարարել՝ պահանջելով սոցիալական փաթեթի բարելավում։
Երկօրյա բողոքի ակցիայի ընթացում ազատամարտիկներին այցելել է միայն ՊՆ-ի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Հարությունյանը։
Մանրամասները կարդացեք այստեղ: