Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ` ծանոթացել կարկտահարությունից առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին

Հունիս 05,2013 20:33

2 Ayc Armavir hamaynq 5.06.13Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Արմավիր համայնք՝ ևս մեկ անգամ ծանոթացել գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, համայնքների ղեկավարների կողմից կազմված առավել անապահով ընտանիքների ցուցակներին, ներկայացրել կառավարության կողմից առաջիկայում ցուցաբերվելիք օժանադակության ծրագրերը:

Վարչապետը տեղեկացրել է, որ հունիսի 6-ի կառավարության նիստում որոշում է կայացվելու համայնքների ղեկավարների կողմից ներկայացված առավել կարիքավոր ընտանիքների ցուցակներում տեղ գտած գյուղացիական տնտեսություններին օժանադակել կանխիկ գումարով: «Օգնելու ենք, որպեսզի կարիքավոր ընտանիքները կարողանան լուծել կարագի, հացի, ձեթի հարցը: Ցուցաբերվելու է առարկայական օգնություն:  Հանրապետության նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում հանրապետության նախագահը հանձնարարել է մեզ՝ ձեզ հետ միասին մտածել, թե ինչպես նվազեցվեն  գյուղացիական տնտեսությունների ռիսկերը: Տրամադրելու ենք պարարտանյութ, վառելիք, սերմացու, կարիքավոր ընտանիքներին օգնելու ենք կանխիկ գումարով: Օգնելու ենք ձեզ այգիներում ներդնել կաթիլային ոռոգման համակարգ, կիրառել  ցանցային տեխնոլոգիաներ: Բացի այդ, Արմավիրի մարզում ներդրվելու են 50 նոր  հակակարկտային կայաններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ կառավարության անդամներն իրենց անձնական եկամուտներից հատկացումներ են արել պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամին:

Անդրադառնալով գյուղացիների վարկային խնդիրներին՝ կառավարության ղեկավարը հորդորել է դրանց հետ կապված անմիջապես դիմել Կենտրոնական բանկի թեժ գծին և ներկայացնել բանկի կամ վարկային կազմակերպության հետ առկա հարցերը, որից հետո կառաջարկվեն համապատասխան լուծումներ: Վարչապետը վստահեցրել է, որ գյուղացիների վարկային բոլոր պայմանագրերը գտնվելու են մոնիթորինգի տակ՝ բացթողումները կանխելու համար:

Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Արմավիրի մշակույթի կենտրոն՝ ծանոթացել այնտեղ առկա պայմաններին: Գյուղացիներից մեկը նշել է, որ չնայած կենտրոնի վերանորոգմանը՝ այն չունի անհրաժեշտ տեխնիկական միջոցներ՝ ներկայացումներ բեմադրելու համար: Վերջինս խնդրել է կառավարության ղեկավարին՝ օժանադակել 1 մլն դրամով՝ բեմադրություններն իրականացնելու համար: Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել փոխանցել անհրաժեշտ միջոցները և նշել, որ մեկ ամիս անց այցելելու է գյուղ՝ խոստացված ներկայացումը դիտելու համար:

Հանդիպման ավարտին գյուղացիները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ իրենց խնդիրներին զորավիգ լինելու համար:

Երևան վերադառնալու ճանապարհին վարչապետն այցելել է նաև կարկտահարությունից տուժած դաշտեր՝ ծանոթացել այնտեղ աշխատանքներ իրականացնող գյուղացիների խնդիրներին, ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը:

ՀՀ կառավարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930