Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը «ՀՀԿ-ի բառարան» է խնդրում

Հունիս 05,2013 20:12

«Պարոն Մինասյան, դուք երևի ինձ մի հատ բառարան տաք` ՀՀԿ-ի բառարանը, մենք հասկանանք` ինչը ինչ ա նշանակում»,-այսօր խորհրդարանում դիմելով ԱԺ ֆինասավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին` ասաց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Բանն այն է, որ  2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը: Դրան միանգամից հակադարձեց նիստը նախագահող Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ վարչապետը հայտարարել է ոչ թե միանալու, այլ Մաքսային միությանն ինտեգրվելու մասին: Իսկ Հրանտ Բագրատյանն այդ հիշատակումով հարց ուղղեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին` ի՞նչ կորուստ կունենա Հայաստանը Մաքսային միության անդամ դառնալուց հետո:
Ալավերդյանը նշեց, որ Մաքսային միությանն անդամ դառնալուց հետո մեր երկիրն էական կորուստներ չի ունենա. «Մաքսային միության անդամ դառնալու դեպքում մինչև 2026թվականը ԱԱՀ-ն սահմանից կհանենք և որևէ խնդիր չենք ունենա: Մենք այդ ժամանակ վերջապես ռիսկ կանենք և կվերանայենք մեր համակարգը: Եթե ապրանքն Իրանից, Չինաստանից մաքսազերծվում է Հայաստանում և տեղափոխվում է Ռուսաստան, ապա գումարը գանձվելու է ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում»:

Այս եռախոսությանը միջամտեց Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Պարոն Բագրատյան, ես ձեզ հնարավորություն կտամ պարոն Ալավերդյանի հետ երկարատև հանդիպման…»: «Պարոն Ալավերդյանի հետ ես միշտ էլ կարամ հանդիպեմ, ինչ ա՞ եղել, հիսուն տարի ա ճանաչում եմ»,- ասաց ՀԱԿ պատգամավորը: «Պարոն Բագրատյան, թույլ տվեք, ձեր խոնարհ ծառաներն էլ մեկ-մեկ հարցեր տան էլի՞»,- խնդրեց Այվազյանն ու հարց ուղղեց Ալավերդյանին. «Մի անմեղ հարց. էդ որ 1,2 միլիարդ եք հավաքում, ինչի դրանց ամբողջությամբ արտոնություն չե՞ք տալիս: Ես նաև քաղաքական հարցադրում դրեցի, քանի որ պարոն Բագրատյանը ՀՀԿ-ին հիշեց, թող հիշի, որ նման գաղափարներ էլ կան»:
ՊԵԿ փոխնախագահը, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավորի հարցին, ասաց. «Պարոն Այվազյան, տասը տարի առաջ բնապահպանության նախարար էիք, կառավարության նիստում քննարկվեց այդ հարցը և բավականին արտոնություններ տրվեցին: Ասվում էր` քանի որ ոսկու վաճառքի բնագավառում ընդամենը 60 մլն փող ենք հավաքում, եկեք ոսկին ազատենք հարկումից, ադամանդի մշակման բնագավառն էլ ազատենք… և այսպես` հարկման հավասարությունն ու արդարությունը կորցրեցինք: Այդպիսով մենք օազիսներ կառուցեցինք մեր տնտեսության մեջ, որոնք այսօր գոյություն ունեն»:
Վարդան Այվազյանը վրդովված հավելեց. «Չենք ազատել, պարոն Ալավերդյան, այնտեղ մնացել է այն զազոռը, որը դուք ոնց ուզում եք ոտքի տակ եք տալիս, դե խոսում ենք, եկեք խոսանք… խոշոր ձուլակտոր առնողին, որոնք չորս հոգի են, ազատել եք հարկերից, մատանի ծախողներին, որոնք 200 հոգի են, չեք ազատել, 200 տոկոսը դրել եք վրեքները, իրանց եք տուգանում, իսկ նրանց բաց եք թողնում, ինչի՞ եք ինձ խոսացնել տալի՞ս…Եթե դուք ուզում եք խնդիրը լուծել, եկեք սաղովս հավաքվենք, դնենք էդ շղթան սաղ ազատենք…»: Միջամտեց Հրանտ Բագրատյանը. «Պարոն Այվազյան, բա ասում եք` չոտկի աշխատում են, հլը նայեք ինչքան արտոնություն կա»: Վարդան Այվազյանը որոշեց պաշտպանել ՊԵԿ փոխնախագահին. «Պարոն Բագրատյան, իմ ընկերն ա, մի բան ասի, դուք ինչի՞ եկաք…»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    պ-ն վարդան այվազյանը,՝ իր բոլոր ատրիբուտներով իսկական՝ թաղի խուժանի կնքահայր է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930