Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում ապրող 927 հաշմանդամություն ունեցող երեխաներից 41-ը դպրոց չի հաճախում

Հունիս 05,2013 20:03

Նրանց  90-95 տոկոսը գյուղական համայնքների բնակիչներ են:

 

Լոռու մարզում ապրող 927 հաշմանդամություն ունեցող երեխաներից 41-ը դպրոց չի հաճախում:

Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը` նկատելով, որ այդ երեխաների 90-95 տոկոսը գյուղական համայնքների բնակիչներ են:

Նա նշում է, որ թեեւ  հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները բարձրաձայնել են, որ դպրոց չհաճախող երեխաների մեծ մասը ի վիճակի չեն քայլելու, չեն խոսում, ունեն խորը մտավոր հետամնացության աստիճանի հիվանդություններ եւ գամված են անկողնում, այնուամենայնիվ, ըստ նրա, որպես կանոն, ծնողները հակված են թաքցնելու իրենց  երեխաներին. «Այդ երեխաների 90-95 տոկոսը գյուղական համայնքներից են: Ծնողները կամ սոցիալական  ծանր վիճակից ելնելով չեն կարողանում երեխային հասցնել դպրոց, ծնողներ էլ են կան, որ խուսափում են երեխաներին դուրս բերել հասարակություն»,-ասում է Նարեկ Սարգսյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930