Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Երևանում է: Հանրապետության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում մարզպետը մի քանի հոգու հետ հարց էր քննարկում: 168.am-ը հետաքրքրվեց, թե Սյունիքում իր առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչպե՞ս պատահեցին: Ի պատասխան Սուրեն Խաչատրյանն ասաց. «Խնդրում եմ հայտարարությունը կարդացեք ու տեսեք, որ մարզպետի տան վրա եղել է զինված հարձակում: Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր: Դու հայ աղջիկ ես, եթե քո տան վրա հարձակվեր մեկը ի՞նչ կանես` պետք է պաշտպանվես, չէ՞: Փաստը ցավալի է, շատ ցավալի, որովհետև զոհը երիտասարդ տղա է… դա շատ ցավալի բան է: Բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է»:
Սուտ է:Կոծկում են: Թող հրապարակեն տեսախցիկների նկարածը:
Իսկ եթե ՔՈ տղուն 30 անգամ դանակահարեին, ու դեռ դանակը գցեին հետանցքն ու վեր քաշեին, ի՞նչ կանեիր: