Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ում ռուսերենի օրվան» նվիրված միջոցառում` Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում

Հունիս 05,2013 18:24

ՄԱԿ-ում Ռուսերեն լեզվի օրվան նվիրված այսօր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում միջոցառում անցկացվեց, որի ընթացքում ուսանողները հանդես եկան ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ստեղծագործություններով, ինչպես նաև ներկայացրին առանձին մի քանի երաժշտական համարներ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից:

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի խոսքով` միջոցառմնան նպատակն է նպաստել մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը ՄԱԿ-ում. «Ես ռուսերենի իմացությունը համարում եմ հիմնարար և դրան բարձրագույն կարևորություն եմ տալիս: Մեր համալսարանում այսօր տեղի ունեցած տոնակատարությունը միակը չէ: Այն նշում է ռուսաց լեզվի կարևորությունը յուրաքանչյուր մարդու համար, ինչն էլ մենք փորձում ենք խրախուսել մեր ուսանողների շրջանում ամեն օր»,- ասաց ռեկտորը:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ներկաներին հիշեցրեց, որ ռուսերենը ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է և 2010 թվականից սկսված Նյու Յորքում ՄԱԿ ՀՏՎ հայտարարել է «ՄԱԿ –ում լեզուների օրերի» մեկնարկը:

Վերջինս հավաստիացնում է, որ հայ երիտասարդներն այսօր շատ լավ տիրապետում են ռուսաց լեզվին և գրականությանը.«Կարևոր է, որ հայերը սովորում են ռուսերեն: Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով մենք խոսում, կարդում կամ գրում ենք, ազդում են մեր մտածելակերպի և գործունեության վրա»,-ընդգծեց Դոցենկոն:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930