Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լիսկայի սանձարձակությունների դեմը ոչ ոք չի կարող առնել, եթե…» Կարեն Քոչարյան

Հունիս 05,2013 18:07

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը զինդատախազ Գեւորգ Կոստանյանի քիչ առաջ ներկայացրած մանրամասներում, թե Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել եւ չի մասնակցել փոխհրաձգությանը, ոչ մի նոր բան չի տեսնում:

«Ինքը չի՞ ասել, որ լինեի՝ 20 հատ էլ ես կշարեի ճակատին: Էդ պարզ էր էն գլխից, որ չի եղել: Էդ մարդը բերան-բերան ասել էր, էնտեղ չեմ եղել: Դեռ բախտներս էլ բերել է, որ չի եղել: Թե չէ այսօր Արտակ Բուդաղյանն էլ չէր լինի »,- ասաց պարոն Քոչարյանը:

Մեր հարցին, թե մարզպետի տան դիմաց տեղի ունեցած միջադեպը զինդատախազի կողմից որպես զինված հարձակում ներկայացնելը չի՞ փոխի քննության ընթացքը` հօգուտ մարզպետի, պարոն Քոչարյանն ասաց. «Ես իրավաբան չեմ, դրանք իրավաբանական ձեւակերպումներ են, որոնց մեջ չեմ ուզում մխրճվել»:

Պարոն Քոչարյանի խոսքերով, եթե այս միջադեպից էլ Ս. Խաչատրյանը «ջրից չոր դուրս գա», ապա Հայաստանում կզարգանա 2 ինստիտուտ. «Մի կողմից սամասուդի, մյուս կողմից` լիսկայի եւ նրա նմանների սանձարձակության անվերջությունը, ու ոչ մեկը չի կարոանալու սանձել»:

Նրա համար ծիծաղելի է մարզպետի` ժամանակավորապես պարտականությունները կասեցնելու նախաձեռնությունը. «Սառեցված, դա ծիծաղելի է ու օրենքի խախտում է: Չկա նման օրենք, որով կարող ես սառեցնել լիազորություններդ ու գնալ արձակուրդ: Անկախ նրանից, մասնակցել է, թե չի մասնակցել, յուրաքանչյուր նորմալ, իրեն հարգող երկրում, երբ մեկի տնից մենակ այդքան զենք են հանում, հերիք է որ դա պատճառ լինի պաշտոնից ազատելու համար: Էդ էլ հո փաստ է, ոստիկանությունն ասաց, թե ինչքան զենք, զինամթերք հանեցին: Եթե որսորդական է, ինչքան գիտեմ, որսորդները մեկ երկու հրացանից ավել չեն պահում տանը»:

Պարոն Քոչարյանի խոսքերով, անպատժելիությունն է բերում նոր զոհեր , նոր կրիմինալ, նոր հանցագործություն: Նրա համոզմամբ, կրիմինալի «քոքը կտրելու» սկիզբը իշխանությունների հրահանգով դրվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրինակով. «Ինձ միակ հուսադրող բանը դա է, որ սկիզբը դրվել է»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սուտ է:Կոծկում են: Թող հրապարակեն տեսախցիկների նկարածը: Եթե այդ «ոչ լկտի» լիսկան չպատժվի,դրանց հարցերը ժողովրդական ձևով պիտի լուծել:

    լիսկաների դեմ դուրս եկած մարդը ազգի արժանի զավակ միայն կարող է լիել: Աստված տա շուտ ապաքինվի ու իրենց վրեժը հանի էդ «ոչ այլանդակ-հանցագործ» ընտանիքից:

    • Gala says:

      Միամիտ մի եղեք՝

      այդ նկարահանումը կատարված է լիսկային փրկելու համար-նրա կողմնակիցների կողմից: Հակառակ դեպքում այն չեր կցվի գործին այլ կոչնչացվեր՝ եթե նրան շահավետ կադրեր չլինեին այնտեղ:

  2. Armine G says:

    Լիսկային ոչ միայն պաշտոնից պետք է հանեն, այլ նաև պետք է դատեն իր տանը հրազենի պահեստավորման և սպանությունը հրահրելու համար: Հակառակ դեպքում նրանից վերևում գտնվող բոլոր պաշտոնյաները իրենց մեղքի մասը կունենան այս մարդասպանության մեջ: Երկրի ղեկավարները թող ապացուցեն որ երկրի կրիմինալի հետ կապ չունեն:

  3. dyadyur says:

    Ինչ վերաբերվում է տեսախցիկներին,ապա,համբերեք էլի,որ խոստացել են,ուրեմն ցույց կտան:Մոնտաժելը դեռ չեն ավարտել:Հենց որ բոլոր կադրերից ,,Լիսկային ,, հանեն,մաքրեն ,իսկույն կհրապարակեն:Զինդատախազի ասածից միայն դա էր հասկացվում:Այս մարդիք սուտն էլ չեն կարողանում տրամաբանության շրջանակներում ,, մատուցեն,,:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Արդյո՞ք մոնտաժումը կփրկի «անմեղ զոհ» լիսկային: Տեսախցիկների նկարածում ՊԻՏԻ կատարվածի խրոնոլոգիական-տրամաբանական հաջորդականություն լինի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930