Գորիսում տեղի ունեցած վերջին սպանությունը և մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետագա պաշտոնավարումը իր մտերմական շրջապատում մեկնաբանվում է իբրև իրավական հարթությունում քննարկվելիք խնդիր: Սակայն պարզից էլ պարզ է, որ եթե նույնիսկ սպանության և մահափորձի հետ ոչ մի կապ չի ունեցել ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, ապա որդու կալանավորումից հետո իր հետագա պաշտոնավարումը անընդունելի է բարոյական հարթությունում:
Ընդդիմախոսները կարող են ասել, որ հայրը որդու արարքի համար պատասխան չի տալիս…: Այս դեպքում տեղին է հիշեցնել, որ մարզպետը ոչ միայն մարզի արոտավայրերի պատասխանատուն է, այլ կրթօջախների նկատմամբ ունի որոշակի պարտավորություններ, բացի այդ, մարզպետը ունի նաև դաստիարակչական առաքելություն իր ղեկավարած մարզում:
Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ