Լրահոս
Օրվա լրահոսը

90-ականներին Սուրիկ Խաչատրյանն ուրիշ էր (Տեսանյութ)

Հունիս 05,2013 16:43

IMG_2628«Լաչինի պաշտպանության ժամանակ Գորիսի գումարտակում Սուրիկ Խաչատրյանին չտեսանք ոչ մի թեւում`ոչ հյուսիսային, ոչ` հարավային: Եղան ծանր ժամանակներ, Լաչինի միջանցքը պետք է փակվեր, նրա անունը չլսեցինք: Բայց ինքը որպես գումարտակի հրամանատար պետք է այնտեղ լիներ: Միգուցե ուրիշ խնդիր էր կատարում: Ամենամոտը Գորիս քաղաքն էր, որ պետք է այնտեղ լիներ: 1992-ի աշունն էր, պահը օրհասական էր… Ես շատ բան եմ հիշում, բայց հիմա չեմ ասի»,- Aravot.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտում Գորիսի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին պատմեց հատուկ գնդի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը:

Մեր հարցին, այսինքն՝ Ս. Խաչատրյանի ղեկավարած գումարտակը առանց հրամանատարի՞ էր գործում, պարոն Մկրտչյանն ասաց. «Գումարտակին էլ չտեսանք: Ով են, որտեղից են: Որպես միավոր` Գորիսի պայմանագրային գումարտակ իր հրամանատարով, չլսեցինք»:

Պարոն Մկրտչյանի խոսքերով, 90-ականներին իրենց ճանաչած Սուրիկ Խաչատրյանն ուրիշ էր. «Էն ժամանակ սենց չէր, որ մի երկու օր առաջ իմանային Լիսկան գալիս ա: Չէ, սովորական տղա էր մեր նման… Իսկ ո՞ւմ չի փոխում պաշտոնը: Թող մեկն ասի, որ ես բարձր պաշտոն եմ զբաղեցրել, բայց նույն մարդն եմ մնացել: Թող մեկը տենց բան ասի»:

Պարոն Մկրտչյանը չցանկացավ անդրադառնալ Գորիսում Սյունիքի մարզպետի տան դիմաց տեղի ունեցած կրակոցներին, ասաց` դա նրանց ներքին հարցերն են:

Մանրամասները տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930