Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը «ստվերային բջջի» մե՞ջ է

Հունիս 05,2013 16:40

«Մեղադրանքը ծանրագույն մեղադրանք է: Այս պահին ես չեմ ուզում դիլետանտ լինել և գնահատել, դա ուսումնասիրության շատ լուրջ թեմա է և պետք է սպասել դատախազության պարզաբանմանը: Օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունները ստվերային տնտեսության հիմնական բջիջներն են, և եթե Հայաստանի որևէ պաշտոնատար անձ մասնակցում է այդ գործընթացին, ուրեմն նա ստվերային բջջի մեջ է»,- խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը`հավելելով, որ վարչապետի օֆշորային ընկերության խնդիրը լուրջ հարց է և մի քանի հրապարակումների միջոցով հնարավոր չէ վերջնական եզրահանգման գալ:

Մինասյանի կարծիքով, այնուամենայնիվ, մի բան ակնհայտ է` օֆշորային կազմակերպությունը կա, խոշոր բաժնետերը չի հերքել իր գոյությունը, նա պարզապես փորձում է մեղադրանքը տեղափոխել վարչապետի եւ սրբազան Կճոյանի վրայից անհասկանալի ուղղությամբ:

ԱԺ պատգամավորը գտնում է, որ խնդիրը կոծկելու փորձեր կարվեն, բայց դրանից, վնասվելու է պետությունը. «Ի վերջո, մարդիկ դատաստանի առաջ են կանգնելու, և եթե այսօրվա պաշտոնատար անձինք այդքանը չեն գիտակցում, խորհուրդ կտամ վերցնեն և պատմության դասագրքերն ուսումնասիրեն: Բոլոր զեղծարարությունները բացահայտվելու են, ուստի կոծկելը շատ ավելի վատ հետևանքների կարող է բերել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930