Այսօր խորհրդարանում անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՏՄՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանից ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հետաքրքրվեց` գների միտումնավոր բարձրացման արդյունքում գերշահույթ ստացած մի կազմակերպություն կա՞, որը տուգանվել է: Շաբոյանն ասաց, որ ազոտական պարարտանյութերի շուկայում նման գործունեության արդյունքում ամենախոշոր ներկրող ընկերությունը տուգանվել է 10 միլիարդ դրամով: Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում, Շաբոյանն ասաց, որ սույն ընկերությունը «Քեթրին գրուպն» է:
Հիշեցնենք, որ այն պատկանում է ԴԱՀԿ պետին`Միհրան Պողոսյանին, ով համարվում է նախագահի «սիրելիներից»:
Երբ Շաբոյանը ներկայացնում էր 10 միլիոնի պատմությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը նստած տեղից վեր կացավ եւ դուրս եկավ դահլիճից: Վարդան Այվազյանը դիմելով Շաբոյանին ասաց. «Ընենց թիվ ասիր`էն մարդը տեղից հելավ գնաց»:
Դահլիճում ծիծաղ պայթեց, իսկ Շաբոյանի դեմքին բազմանշանակ ժպիտ հայտնվեց:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ