Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկների թոշակների 70%-ը անհայտ ուժերն են տանում». Ազատամարտիկները նստացույցը շարունակվում է (Տեսանյութ)

Հունիս 05,2013 16:30

azatamartik-1azatamartik-3Ազատամարտիկները վերսկսել են իրենց նստացույցը: Այսօր` նստացույցի երկրորդ օրը, վաղ առավոտյան նրանց այցելել է ՊՆ սոցիալական բաժնի պետ, գնդապետ Սուրեն Հարությունյանը , հանգստացրել, որ ամեն ինչ կարգին է, հարցը քննարկման փուլում է, ժամանակ է հարկավոր:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները պահանջում են կրկնապատկել իրենց թոշակները եւ արտոնություններ սահմանել բուժծառայություններից օգտվելու համար:

«Զգոնության համար ենք վերսկսել նստացույցը, որ իմանան դուրս ենք եկել պայքարելու, ոչ մեկից ոչ մի բան չենք խնդրում: Հայաստանի քաղաքացիներ ենք, պահանջում ենք, որ մեր ազատամարտիկների սոցիալական հարցերը լուծվեն»,- ասաց գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Ազատամարտիկ Սամվել Մկրտչյանն էլ ասաց, որ ուզում են իրենց մատը «պուլսի» վրա պահել. «Որ չմտածեն` ասեցին, անցավ գնաց: Պաշտոնյաներին ուզում ենք ասել` մեր բարձրացրած հարցերին շուտափույթ լուծում տվեք: Չենք հանգստանա մինչեւ չիմանանք ինչ եք ասում: Զբաղվում ենք` դա քիչ է: Միգուցե իրոք զբաղվում են, մենք էլ կանգնած ենք, որ իրոք զբաղվեն, չմոռանան: Մեր շունչը զգան»:

Մեր հարցին, իրատեսակա՞ն է թոշակները կրկնապատկելու իրենց պահանջը, պարոն Մկրտչյանն ասաց. «Իսկ ինչու իրատեսական չեն: Ինչու չպետք է կրկնապատկվեն: Ես գիտեմ փողերի տեղը: Բացեք պաշտոնյաների հայտարարագրերը: Իրենք են լրացրել: Մեր գումարները նրանց գրպաններում են: Որտեղի՞ց են հայտնվել, Աստված մանանա՞ է տվել»:

azatamartik

Համազասպ Ներսիսյանն էլ դժգոհեց, որ չկա մի «լուսամուտ», որտեղից կստանան իրենց հարցերի ու բարձրացրած խնդիրների պատասխանները. «Իմ հաշվարկով, մեր թոշակներն այսօր պետք է լինեին 116.000 դրամ` չհաշված օգնությունները: Ինչ-որ անհայտ ուժեր այդ գումարը գողանում են: Քանի որ մարդը, որ գնացել է Ղարաբաղ կռվել, մահացել է, այդ մարդկանց թոշակների 70 տոկոսը տանում են: Անհայտ ուժերը` Ռոբերտ Քոչարյանն է, իր տղան, Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930