Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն Իսլանդիայի հետ հանդիպմանն ուսումնամարզական հավաքի հրավիրել է 27 թեկնածուի, որոնցից 13-ը «Փյունիկից» են:
Այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե մարզիչն ի՞նչ սկզբունքով է ընտրություն կատարել: «Շնորհակալություն: Շատ կարեւոր հարց տվեցիք: Դուք լրագրողներ եք եւ վիճակահանության մեջ լավ տեղեկացված: Հիմա ինքս եմ ձեզ առաջարկում. տվեք «Միկայից»` 4, «Արարատից»` 2, «Գանձասարից»` 4 եւ մյուս թիմերից էլ` ֆուտբոլիստների անուններ, որ նրանց տարիքը երիտասարդական հավաքականում հանդես գալու իրավունք տա: Գիտե՞ք` ասեք: Ես ուշադիր լսում եմ: Ես մանրամասն հետաքրքրվում եմ եւ գիտեմ: Չկան: Ես փնտրում էի, որ «Արարատից» մի հոգի գտնեի: Եվ սա միայն տարիքի մասին է: Հարցի շարունակությունը խաղային որակներն են, որ անհրաժեշտ են հավաքական հրավիրվելու համար: Յուրաքանչյուր ակումբ իր աշխատանքի ոճը, ուղղվածությունն ու ծրագրերն ունի: Ու ոչ ոք իրավունք չունի դրանց միջամտել: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը, պարզապես, ընտրության լայն հնարավորություն չունի: Սա է վիճակը», – ցավով արձանագրեց Ռաֆայել Նազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ