Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց`բողոքելով նախկին ուսուցչուհի Ամալյա Նազարեթյանին հարկադրաբար հոգեբուժարան տանելու փաստի դեմ:
Նրանք համոզված են, որ տիկինը առողջ է և նրան խաբեությամբ են տարել հոգեբուժարան։
Ակցիայի մասնակիցները կիսում են տիկին Ամալյայի բացատրությունը, թե նրան հոգեբուժարան են տարել իր բազմաթիվ բողոքների համար,որոնք նա ներկայացրել է տարբեր պետական մարմիններին «Իդեալ» խանութի դեմ, որը գտնվում է իր բնակարանի անմիջապես ներքեւում։
Ակցիայի մասնակիցները « Մենք բոլորս խենթ ենք» վանկարկումներով խոստացան շարունակել պայքարը մինչև կինը հոգեբուժարանից դուրս գրվի։
Ի դեպ, առողջապահության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որով պնդում է, թե Ամալյա Նազարեթյանը բուժման կարիք ունի։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ