Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի պատգամավորական հարցումը Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ

Հունիս 05,2013 15:23

Պատգամավորական հարցում

 

05 հունիս 2013թ., Երևան: Հարգելի պարոն Սարգսյան,

Սույն թվականի հունիսի 1-ին  Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած  Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի և  նրա եղբորը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին ծանր հրազենային վնասվածքներ պատճառելու հետևանքով 03.06.2013 թվականին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կայքէջում հանդես է եկել հետևյալ հատարարությամբ` «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: Մանրամասները՝ տե´ս:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ հնարավորինս շտապ տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ հնարավորինս շտապ տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակում է կատարել մարզպետի լիազորությունները, թե ոչ:

1. Վերադաս մարմնից ստացած թույլտվության մասին Դուք տեղեկացված եք, թե ոչ, եթե այո, ապա որ վերադաս մարմնի մասին է հայտարարում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և որոնք են այդ թույլտվության իրավական հիմքերը:

2. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդի մեջ, թե ոչ:

3. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատանքից բացակայելու հիմքերի մասին, որևէ փաստաթուղթ ներկայացրել է, թե ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել փաստաթղթի պատճեն:

4. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում առկա է, թե ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել որոշման պատճեն:

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում եթե առկա է, ապա այն, համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի, ուղարկվել է վավերացման, թե ոչ:

Հարգանոք՝

 

Հարգանոք՝

Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930