Լրահոս
Օրվա լրահոսը

«Газпром вон из Армении». բողոքի ակցիա Ռուսաստանի դեսպանատան դիմաց (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 05,2013 14:58
PrevPhoto
NextPhoto

«Պահանջում ենք, որ գազի գնի բարձրացումը կասեցվի եւ նաեւ ասում ենք, որ հնարավորություն կա գազի գինը  նույնիսկ իջեցնել»,- այսօր կրկին այս պահանջով մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա անցկացրին` այս անգամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց:

«Ես ինքս բնապահպան եմ, երբեւէ որեւէ քաղաքացու ձեռքից չեմ բռնի ասեմ` ինչու ես ծառ կտրում: Որովհետեւ, եթե այդ մարդը հնարավորություն չունի տաքանալ, իր ընտանիքը պահել,  երբեք նման բան չեմ անի: Գազի գնի բարձրացման  գործընթացը պետք է կասեցնել, այլապես մեր ժողովուրդը լավ վիճակում չի հայտնվի: Մենք էլեկտրոէներգիա ունենք, ուզում ենք հարց տալ, էլեկտրոէներգիայի  գինն ինչո՞ւ են բարձրացնում: Ինչի՞ հիման վրա, երբ ունենք ատոմակայան եւ ՀԷԿ-եր բազմաթիվ, օրեցօր սնկի պես աճում են, բա ո՞ւր է գնում էլեկտրոէներգիան: Ուզում ենք ռուսական կողմին հարցնել, ի՞նչ եք ուզում Հայաստանից, ինչո՞ւ եք բարձրացնում գազի գինը »,- ակցիայի ժամանակ դժգոհեց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն էլ շարունակեց. «Ամբողջ աշխարհում ստրատեգիական դաշնակցին փորձում են  հզորացնել, իսկ Ռուսաստանի քայլերը մշտապես ուղղված են Հայաստանի թուլացմանը: Ռուսաստանը  իրականացնում է համերկրացիներ ծրագիրը, հայերին տանում բնակեցնում Սիբիրի չոլերում, զենք է մատակարարում Ադրբեջանին, որի հետ Հայաստանը փաստացի գտնվում  է պատերազմական իրավիճակում: Եթե այս երկիրը կոչվում է ստրատեգիական դաշնակից, ապա կարելի  է պատկերացնել ինչպիսին են Հայաստանի հակառակորդները… Հայաստանի քաղաքացին պետք է ցույց տա Ռուսաստանին` ի դեմս դեսպանատան, որ Հայաստանի քաղաքացին հասկանում է` ինչ է կատարվում եւ բողոքում է  ստրատեգիական դաշնակցի մոտեցման դեմ»:

Ակտիվիստներն իրենց պահանջը գրավոր նամակով գցեցին դեսպանատան փոստարկղը ու հեռացան:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lee Twin says:

    Ինչի՞ց է, որ բնապահպանական հարցերով «զբաղվող» մարդիկ երբեք չեն տիրապետում իրենց զբաղմունքը հանդիսացող առարկային: Պաստառների վրա կարդում եմ՝ – Газпром, вон из Армении! Ինչու՞ են այս պաստառների հեղինակները ինձ զրկում գազ օգտագործելու հնարավորությունից: Եթե պաստառակիրներին գազ պետք չի, նրանք կարող են հեշտությամբ հրաժարվել դրա օգտագործումից, և փոխարենը օգտագործել «ջեռմուկ»:
    Ինչո՞վ են այս «բնապահպանները» տարբերվում ասենք՝ եհովայի վկաներից: Կասկածում եմ, որ դրանք ուղղորդվում են նույն կենտրոնից: Իհարկե, իրենք այդ մասին չեն էլ կասկածում՝ մակարդակը հնարավորություն չի տալիս:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930