«Դա պետականության հետ առնչվող խնդիր է, ուստի այս պահին մեկնաբանություն անելը ճիշտ չէ: Հարցը քննության փուլում է, բայց ես ամեն դեպքում հակված էլ չեմ մեղադրելու կողմերից որևէ մեկին, քանի դեռ վերջնական որոշում չկա, բայց սա այն հարցն է, որ կողմերից մեկը պարտադիր պետք է մեղավոր ճանաչվի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատագամավոր Խաչատուր Քոքոբելյանը`անդրադառնալով «Հետք» էլեկտրոնային պարբերականում հրապարակված փաստաթղթին, համաձայն որի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն օֆշորային գոտում գրանցված ընկերության սեփականատեր է, ինչպես նաեւ հաշվեհամարներ ունի օֆշորային գոտում գրանցված: Ըստ պատգամավորի, դա այն խնդիրը չէ, որին իշխանությունները, վարչապետը, դատախազությունն այդ ինֆորմացիան հրապարակած կայքը մատների արանքով նայեն: Խաչատուր Քոքոբելյանը գտնում է, որ դժվար թե տվյալ լրատվամիջոցն, առանց փաստերի, նման փաստաթուղթ հրապարակեր, ուստի առաջարկում է մի փոքր սպասել, քանի որ վարչապետը դիմել է դատախազություն եւ հետո հնչեցնել քաղաքական գնահատականներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպիսի դիպլոմատիա, ինչպիսի հանդուրժականության բարձր կուլտուրա:
Իսկ եթե ավելի լուրջ,՝ Ռաֆֆիի ամենամեծ սխալը, այս երկու դեմագոգներով ԱԺ-ն համալրելն էր: