«Գազի գնի բարձրացման վերաբերյալ, որ հիմա ավելորդ խոսում են, իշխանությունները տեղյակ են եղել առնվազն 1,5 տարի առաջ, եթե ոչ՝ երեք տարի: Իրենք են խնդրել, որ դրա մասին հայտարարվի ընտրություններից հետո»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանին գազը վաճառվում է 180 դոլարով, երկրի ներսում արդեն 360-380 դոլար է դառնում. «Երեք տարի ցածր գնով են մեզ գազ վաճառել, ֆորա են տվել, եւ եթե դա նպատակային օգտագործվեր տնտեսության համար, այսօր ավելի մրցունակ կլինեինք: Ինչո՞ւ չի արվել, որպեսզի այսօր, երբ գազի գինը բարձրանար, նման խնդիր չառաջանար: Ապա՝ եթե գիտեիք, որ գազի գինը բարձրանալու է, ինչո՞ւ մինչ այդ չէիք բարձրացնում իրական աշխատավարձն ու թոշակը, ոչ թե նվազագույնը, ինչի արդյունքում հարկերն են ավելանում՝ բյուջե ավելացնելով»:
«Առավոտ» օրաթերթ