Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՀԱԿ դաշինքը պահպանելու փորձերում շարժ չկա (Տեսանյութ)

Հունիս 05,2013 14:30

«ՀԱԿ-ում առանձնակի շարժ չկա»,-Aravot.am-ի հարցին, թե ընտրություններից հետո հայտարարվում էր, որ ՀԱԿ դաշինքը պահպանելու առումով նոր զարգացումներ են սպասվում, հիմա կա՞ն այդ զարգացումները, թե՞ շարժ չկա, այսպես պատասխանեց  «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Անդրադառնալով շարժի բացակայության պատճառներին` նա նշեց. «Պատճառը մնացած անդամների պասիվությունն է, ոչ բոլորն են ուզում ակտիվ աշխատել, նաև փաստ է այն, որ գնացածներից դեռ ոչ ոք չի վերադարձել»:

Հետաքրքրվեցինք` ՀԱԿ կուսակցության ստեղծումը այդ հարցում դերակատարություն ունի՞: Ս. Գիմիշյանը պատասխանեց. «ՀԱԿ կուսակցության ստեղծումը և ՀՀՇ-ի գնալը կարող էր առողջացման հիմք հանդիսանալ, բայց դա էլ տեղի չի ունեցել: Իսկ այն փաստին, որ նոր ՀՀՇ-ն են ուզում ստեղծել, նորմալ եմ վերաբերվում: Դա մարդկանց սահմանադրական իրավունքն է, ՀՀՇ-ն ավանդական կուսակցություն է, ուզում են վերականգնել, կարևորը առողջ հիմքի վրա լինի, իսկապես իր գործունեությամբ օգնի երկրին ու ժողովրդին»:

ՀԱԿ դաշինքի նախկին անդամները տարբեր առիթներով նշել են, թե ՀԱԿ-ի ներսում  շատ բան անդամներից գաղտնի էր պահվում: Ս. Գիմիշյանից հետաքրքրվեցինք` դա այդպե՞ս էր: Նա արձագանքեց. «Դրանում կա ճշմարտություն: Հիմնական խնդիրները նաև դրանից են բխում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930