Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԿ տնօրենը մեղադրվում է հաշմանդամ գործազուրկի աշխատավարձը յուրացնելու մեջ

Հունիս 05,2013 14:17

Սա  Իջեւանում նույն հոդվածով ՀԿ տնօրենի դեմ հարուցված 2-րդ գործն է

Իրավապահ համակարգից ստացված մեր տեղեկություններով՝ Տավուշի մարզի դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով») քրեական գործ է հարուցել  Իջեւանի «Երիտասարդ Տավուշ» ՀԿ տնօրեն Մ.Մ.-ի նկատմամբ:  Վերջինս երիտասարդ կին է:  Նախկինում ոստիկանության Տավուշի քննչական բաժինը որոշել է մերժել այս գործով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը: Տավուշի մարզի դատախազությունը վերացրել է  այդ որոշումը: Մեր տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է  800 հազար դրամ յուրացնելու համար: Զբաղվածության տարածքային կենտրոնի միջոցով հաշմանդամն աշխատանքի է տեղավորվել «Երիտասարդ» Տավուշ» ՀԿ-ում, նրա աշխատավարձի մի մասը պետք է վճարեր պետական բյուջեն՝ մյուս մասը՝ ՀԿ-ն: Մեր տվյալներով՝  հաշմանդամ գործազուրկը  չի ստացել  պետբյուջեից իրեն հասանելիք գումարը եւ ՀԿ-ից հասանելիք աշխատավարձը: Նշենք, որ 2013թ. ապրիլին նույն՝ 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործ է  հարուցվել Իջեւանի մեկ այլ ՀԿ-ի՝ «Բայրամյան»  սոցիալական, բարեգործական ՀԿ տնօրեն Արսեն Բայրամյանի նկատմամբ, ով մեղադրվում է «Վորլդ վիժն»  կազմակերպությունից ստացված գույքը յուրացնելու մեջ:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երիտասարդ says:

    2014թ. ապրիլի 28-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճել հանցագործության դեպքի պատճառով, ինչը նշանակում է, որ որևէ յուրացում չի կատարվել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930