Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեղը դեղատնից գնում են ու տան պայմաններում ինքնաաբորտ անում (Տեսանյութ)

Հունիս 05,2013 14:12

Մեր երկրի անպտղության ցուցանիշը սպառնալիք է ժողովրդագրությանը

 Մեր երկրում տարեկան 7 հազար կին աբորտ է անում, 4 հազար կնոջ մոտ էլ հղիության ինքնաբեր վիժումներ են լինում, որոնց թվին են պատկանում տան պայմաններում կատարած ինքնաաբորտները: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսպիսի վիճակագրություն ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Անցանկալի հղիությունից խուսափելու համար, մասնագետը տղամարդկանց խորհուրդ է տալիս օգտագործել պահպանակ, իսկ կանանց` հակաբեղմնավորիչներ, որոնց բաղադրությունն, ըստ նրա, ժամանակի ընթացքում կատարելագործվել է եւ դրանք միանգամայն անվտանգ են դարձել կնոջ առողջության համար:

Հարցին, թե ինչո՞ւ դեղատներում չեն արգելում եւ դեղատոմսով չեն բաց թողնվում վիժումներ առաջացնող դեղամիջոցները, տիկին Ավագյանը պատասխանեց, որ դեղամիջոցներից մեկը նախատեսված է աղեստամոքսային խնդիրներ ունեցող հիվանդների համար, որոնք պարբերաբար օգտագործում են այդ դեղը եւ որպեսզի այդ մարդկանց համար լրացուցիչ խնդիրներ չստեղծվեն, դեղը բաց է թողնվում առանց դեղատոմսի: Չնայած, ըստ Գայանե Ավագյանի, առողջապահության նախարարությունը սկսել է լրջորեն մտածել, թե ինչ տարբերակ գտնի, որ ո’չ կանայք կարողանան այն ձեռք բերել առանց բժշկի նշանակման եւ տան պայմաններում աբորտ կազմակերպեն, եւ ո’չ էլ այն հիվանդները որոնց համար ցուցված է այդ դեղը:

Մասնագետ-գինեկոլոգի տվյալներով, աշխարհում տարեկան 80 հազար կին մահանում է հղիության արհեստական ընդհատումից. «Հայաստանում, բարեբախտաբար, մահեր չունենք»: Ըստ նրա, աբորտը մեր երկրում օրենքով թույլատրելի է մինչեւ 12 շաբաթական հղիությունը:
Բայց Գայանե Ավագյանը գտնում է, որ դեղորայքային աբորտը շատ ավելի անվտանգ է, քան` վիրաբուժական աբորտը, իհարկե, եթե այն կազմակերպվում է բժշկի ցուցումով եւ նրա հսկողության տակ: Մասնագետի մեկնաբանությունն այս առնչությամբ` տեսանյութում

Անպտղության ցուցանիշը մեր երկրում 2010 թվականին կատարած հետազոտության արդյունքներով` 16,8 % է: Այն 1,8 տոկոսով գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած թվին, համաձայն որի, եթե անպտղությունը 15 %-ից բարձր է, ապա համարվում է սպառնալիք տվյալ երկրի ժողովրդագրության համար:   Aravot.am-ի հարցին, թե որո՞նք են անպտղության, չվերարտադրվելու պատճառները, Գայանե Ավագյանի պատասխանը` տեսանյութում

  Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930