ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն առաջարկ է ստացել պաշտպանելու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի շահերը։ Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելն ու պահելը։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը եւ ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ռուբեն Սահակյանի հետ բանակցել է անձամբ Սյունիքի մարզպետը, ով այս օրերին եւս գտնվում է Երեւանում։ Փաստաբանների պալատի շենքի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մարզպետը բավական ընկճված տեսք ուներ։