Հատված ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից:
– ՀԱԿ խմբակցությունը չի՞ պատրաստվում արդյոք Ազգային ժողովում գործընթաց սկսել՝ օրինակ, պահանջել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։
– Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել: Բնական է, սա մի հարց է, որ եթե հաստատվում են հրապարակված տեղեկությունները, ապա դրանցից բխում է այն, որ ի դեմս վարչապետի՝ գործ ունենք հանցագործի հետ։ Այսինքն մի մարդու, որը խախտել է ե՛ւ երկրի օրենքները, ե՛ւ զբաղվել դրամաշորթությամբ, օգտագործել է իր դիրքը՝ սեփական հարստացման նպատակով, ե՛ւ խաբել է հանրությանը՝ ներկայացնելով կեղծ տեղեկություններ պաշտոնյաների հայտարարագրում, ինչի համար նույնպես պատասխանատվություն է հասնում։ Գումարած սրան՝ ստացվում է, որ մենք գործ ունենք մի վարչապետի հետ, որը չի կարող ընդհանրապես որեւէ վստահություն ունենալ, որովհետեւ մի բան է ասում ներքին սպառման համար եւ լրիվ ուրիշ այլ անձանց անձնագրերը կամ այլ փաստաթղթերը ներկայացնելու։
– Հիմա այդ հիմքով կոնկրետ գործողության ծրագիր մտածո՞ւմ եք իրականացնել։ Այսինքն, օրինակ, խմբակցություններով հավաքվել եւ պահանջել վարչապետի հրաժարականը։
Կարդացեք նաև
– Մենք կփորձենք ձեւավորել կոնսենսուս այն մասին, որ հարցն անմիջապես մտնի Ազգային ժողովի օրակարգ։ Միգուցե օրինակ պետք լինի նաեւ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որն այդ հարցերը կուսումնասիրի։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում