Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանի համոզմամբ` ծնելության պակասի պատճառը քաղաքացի-պետություն սիրո բացակայությունն է (Տեսանյութ)

Հունիս 05,2013 12:56

«Մայիս ամիսը ժողովրդի համար «հաղթանակների» ամիս էր», -Այսօր «Հայացք» ակումբում ասաց տնտեսագիտության թեկնածու Բագրատ Ասատրյանը, եւ թվարկելով արձանագրած «հաղթանակները»՝ ասաց, որ սկզբում կառավարության նոր ծրագիրն էր, ապա գազի գինը, դրան հաջորդեցին տարբեր հայտարարություններ եւ այլն:

«Զարմանք առաջացրեց, որ նախագահն ու վարչապետը աշխատավարձերի բարձրացման մասին խոսեցին, իսկ երեկ չէ առաջին օրն էլ սոցապ նախարարը սառը ջուր լցրեց ժողովրդի գլխին»,- նշեց Ասատրյանը՝ շեշտելով, որ երկրում վատ վիճակ է տիրում, ինչը կշատացնի արտագաղթը, որն այս տարի 30 տկոսով ավելացել է, ծնելիությունը անկում է ապրում, կառավարությունը ոչ միայն նպաստավոր պայմաններ չի ստեղծում, այլեւ հակառակ միտումներն է զգացվում: «Անհրաժեշտ են լուծումներ, որովհետեւ եթե այսպես շարունակվի` ծնվողների թիվն ավելի պակաս կլինի, քան մահացածներինը, եւ դա ՀՀԿ-ի իշխանության արդյունք է»- հավելեց Ասատրյանը:

ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ հավաստիացրեց, որ ծնելիության պակաս կա, ընտանիքների 54 տոկոսը չունի մինչեւ 16 տարեկան երեխա: «2002 թվականին ծնելիության ամենացածր ցուցանիշն ենք ունեցել` 32 000, իսկ 2013 –ին` 42 000: Այսօր էլ այդ պրոբլեմի առաջ ենք կանգնած: Եթե այսօր կառավարությանը պարտադրենք մեծ փողեր վճարելու` դրանից ծնելությունը չի ավելանա, բայց դա չի նշանակում, որ բազմազավակ ընտանիքներին չպետք է օգնել: Գաղտնիքը` քաղաքացի-պետություն սիրո բացակայությունն է»,- ասաց Հակոբյանը, ավելացնելով, որ Հայաստանը գազով «կախված է» Ռոսաստանից եւ երկար ժամանակ դեռ կախված ենք մնալու, հարկավոր է ունենալ էներգետիկ անկախություն, օգտագործել այլ ռեսուրսներ, այսինքն` արեւ, քամի…

«Թանկացումների ժամանակ պետությունը չպետք է թույլ տա, որ հասարակության աղքատ խավը տուժի, ցածր եկամուտներ ունեցողը`աղքատ չդառնա:

Արտագաղթի պատճառները հետեւյալն են` մարդիկ, որպեսզի կարողանան իրենց երեխային, ընտանիքը պահել, գնում են դուրս աշխատելու: Աշխատատեղերի համար հատուկ համակարգ է մշակվել, որ եվրագոտում հնարավորություն տրվի արտահանումներ անել ու հնարավորինս կրճատել ներմուծումները մեր երկրում, իսկ դրա համար պետք է մեր արտադրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին»,- հավելեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930