Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՀԿ պարզաբանումը «Գնումների աջակցման կենտրոն»-ի արձագանքին

Հունիս 05,2013 12:43

Ի պատասխան «Գնումների աջակցման կենտրոն» (ԳԱԿ) ՊՈԱԿ-ի արձագանքի «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ ՀԿ) հարկ է համարում տալ հետևյալ պարզաբանումները.

1) ԹԻՀԿ ՀԿ-ն իրականացնում է գնումների համակարգի մոնիտորինգ, որի շրջանակներում բողոքների մասով մոնիտորինգը հիմնվում է բացառապես պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության վրա : Մեր կողմից հրապարակման համար հիմք է հանդիսացել գնումների պաշտոնական կայքի «Բողոքարկում» բաժնում ներկայացված տեղեկատվությունը, ինչի արժանահավատության մասով ԳԱԿ-ի մոտ, ենթադրում ենք, որ տարակուսանք չպետք է լիներ:

2) Գնումների պաշտոնական կայքի «Բողոքարկում» բաժնում ներկայացված հայտարարությունների դիտարկումից երևում է, որ «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ն ս. թ. ապրիլի 4-ին ԳԱԿ է ներկայացրել բողոք: Չնայած նրան, որ, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի, բողոքի քննությունը պետք է իրականացվի 20 օրացուցային օրվա ժամկետում, գնումների պաշտոնական կայքում մայիսի 30-ի դրությամբ որևէ պարզաբանում «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» ՍՊԸ հայտարարության ճակատագրի մասով առկա չի եղել: Ինչ վերաբերում է մեր հրապարակմանը ԳԱԿ-ի կողմից տրված պարզաբանմանը, ըստ որի գործը գտնվել է դատական վարույթում, ապա լավ կլիներ, որ դրա մասին տեղեկատվությունը մատչելի լիներ հանրության համար, ինչը կվկայեր օրենսդրական նորմերի և ժամկետների պատշաճ կատարման մասին:

3) Պարզաբանում ենք նաև, որ ԹԻՀԿ մոնիտորինգային ծրագրի մեթոդաբանությունը չի ենթադրում կայքէջում նման խնդիրների բացահայտման դեպքում դրանց վերաբերյալ դիմում ԳԱԿ -ին:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930