Սյունիքի մարզպետ Լիսկայի հերթական քաջագործության մասին ՀՀԿ-ականները լռում են. նրանք կամ ոչինչ չեն ասում, կամ առավելագույնը փորձում են արդարացնել: Լռություն, թե արդարացում դիլեմայի հանգուցալուծումը յուրաքանչյուր ՀՀԿ-ականի դեպքում կախված է մեղսունակության աստիճանից: Եթե այն կա՝ լռություն է, իսկ եթե չկա, ապա տարաբնույթ բառաշարքերով փորձում են ինչ-որ կերպով արդարացնել Լիսկային, իհարկե` տողատակերում: Առայժմ նրան բացահայտորեն արդարացնելու համարձակությունը կամ անմեղսունակությունը դեռ չի բավականացնում: Սակայն կասկած չկա, որ դա դեռ առջևում է:
Իրականում, սակայն, այս իրավիճակում խնդիրը Լիսկայից վաղուց արդեն տեղափոխվել է ավելի լայն հարթություն, որում անկասկած մեծ տեղ է զբաղեցնում նրա, այսպես ասած, հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Լիսկայի ճակատագրի հարցը, փաստորեն, ՀՀԿ-ի նկարագրի հարցն է, և եթե Սյունիքի մարզպետը հերթական անգամ խուսափեց պատասխանատվությունից, ապա դա, ըստ էության, լինելու է ՀՀԿ-ի դեմքի հերթական արտացոլում և ի վերջո ստացվելու է, որ Լիսկան սպանեց նաև ՀՀԿ-ին: Եվ եթե մարդկային կյանքի ողբերգական վախճանը չլիներ, ապա Լիսկային այդ մի սպանության՝ ՀՀԿ-ին բարոյապես հերթական անգամ սպանելու համար իսկապես արժեր պարգևատրել նույնիսկ ազգային հերոսի կոչումով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Ես առաջարկում եմ ՀՀԿ-ին իրենց չվերաբերվող, բայց իրենց կողմից իբր Նժդեհական հռչակած գաղափարախոսությունը փոխարինել Լիսկայական, իրենց հոգեհարազատ, գաղափարախոսությամբ: