«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է մի հայտարարության, որով դատապարտում է մի քանի օր առաջ Գորիսում կատարված ոճրագործությունը եւ միաժամանակ տեղեկացնում, որ Սուրեն Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2001թ.՝ «Ռոբերտ Քռչարյանի կամքով»։
«ՉԻ» – Դե իհարկե, իսկ Սերժ Սարգսյանը, ինքներդ էլ հասկանում եք, Սուրեն Խաչատրյանի նշանակման հետ հեչ կապ չունի։ Այդպես երբեմն լինում է։ Ասենք՝ մեկը տուն է առնում ու մի քանի տարի անց չուլանում հայտնաբերում, ասենք, նախկին տանտիրոջից մնացած ինչ-որ անպետք իր։ Սերժ Սարգսյանի հետ, փաստորեն, նույն բանն է տեղի ունեցել, պատահաբար հայտնաբերել է, որ Սյունիքի մարզպետը նախկին նախագահից հետո մնացել է տեղում, ու «զահլա չի արել» փոխի։ Հիմա ինքը ի՞նչ մեղավոր է, հիմնական մեղավորը Քոչարյանն է։
Ամեն ինչ կարծես թե հասկանալի է։ Զարմանալի է միայն, որ Սերժ Սարգսյանի այս «ատմազկան» շրջանառության մեջ է դրվում «Հանրապետություն» կուսակցության միջոցով։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում