Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանն`Արծվիկ Մինասյանին. «Քեզ չէի՞ ասում`շատ մի խոսի»

Հունիս 05,2013 12:36

Այսօր խորհրդարանում անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց`Որոտանի ՀԷԿ-ի համալիրը արդյո՞ք մասնավորեցնելու է եւ եթե այո, ապա ինչ հիմնավորումներով: Պատգամավորը, համադրելով արտադրողականությունը, շահութաբերությունը եւ այլ տնտեսական ցուցանիշներ, եկավ այն համոզման, որ տնտեսագիտորեն չի հիմնավորվում ՀԷԿ-ի մասնավորեցումը: Ավելին, ըստ նրա, «հազիվ մի հատ պետական սեփականություն է մնացել, ինչու ե՞ք տալիս մասնավորին, քանի որ սա նաեւ ամենաէժան էներգիա արտադրող կայան է»: Նախարարը փորձեց այլ թվային հիմնավորումներով ցույց տալ, որ կարող է հիմնավոր լինել ՀԷԿ-ի սեփականաշնորհումը, բայց նկատեց, որ սեփականաշնորհման մասին խոսք առայժմ չկա, թեեւ միշտ էլ եղել է սեփականաշնորհման ցուցակի մեջ ու միշտ էլ եղել են առաջարկներ. «Եթե մտցրել ենք ցուցակի մեջ, ուրեմն մտադրություն ունենք՝ արդեն 10 տարի է»:

Արմեն Մովսիսյանը շարունակեց. «Որոտանը 40 տարվա կայան է, ոնց որ մի 40 տարվա Ժիգուլի քշեք, իր ծառայողական ժամկետն ավարտվում է, ռեսուրսից դուրս է, նրա համար ահավոր մեծ ներդրումներ են պահանջում, որ մի քանի տարով նրա կյանքը երկարացնեն: Ո՞վ է նման բան ասել ձեզ, որտեղից ձեզ նման տեղեկություններ, որ Որոտանը սեփականաշնորհում ենք, դա ԱԺ-ի մտադրությունն է եղել սեփականաշնորհել Որոտանը»:
Նիստը նախագահող Վարդան Այվազյանը նախարարի վերջին դիտարկումից հետո դիմեց Արծվիկ Մինասյանին. «Քեզ չէի ասում`շատ մի խոսի, մենք մեղավոր դուրս կգանք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930