Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ «Լկտիությունը հասել է այն աստիճանի, որ մեր հաղթանակներն իրենց են վերագրում» (Տեսանյութ)

Հունիս 05,2013 12:33

Այսօր «Հայացք» ակումբում «Շուշի 92» ազատամարտիկների եւ վետերանների միության խորհրդի անդամներ Սարգիս Զաքարյանը եւ Հակոբ Հակոբյանը անդրադարձան ազատամարտիկների խնդրին, հայտնելով, որ վաղը կրկին հավաքվելու են Կառավարության շենքի մոտ:

Հակոբ Հակոբյանի խոսքով` Հայաստանում արցախյան սինդրոմ է, ավելի ճիշտ` այն, ինչ կատարվում է ազատամարտիկների հետ, նա դա անվանում է հայկական սինդրոմ:

Հակոբյանի խոսքով, կուսակցությունները պարզապես թքած ունեն իրենց խնդիրների վրա, շատերը մտածում են, որ կռվելն ազատամարտիկների պարտքն է եղել, սակայն` «ԱԺ-ում հատուկ օրենք պետք է ընդունվի ազատամարտիկների համար:

Թող որեւէ պատգամավոր չասի, թե ինչից ենք մենք օգտվում, ինչպես որ գրված է փաստաթղթերում, մենք ոչնչից չենք օգտվում: Լկտիությունն այն աստիճան է հասել, որ մեր հաղթանակներն իրենց են վերագրում: Եթե մենք այն ժամանակ պարտավորված զգացինք այս ազգի համար կանգնել, ուրեմն այսօր պատգամավորները, այդ բորբոսնած ուղեղները պարտավոր են մեզ, նրանց պետք է սրսկել ու հասկացնել, որ եթե դուք այսօր թլպատված չեք, ալլահ չեք կանչում, մեզ եք պարտական»:

Հակոբյանի խոսքով` խնդրի լուծման հետ կապված է մեր ազգի նոր սերունդի դաստիարակությունը: Երկրում ազգային մտածելակերպ պետք է զարգացնել, ինչն էլ այսօր գոյություն չունի:

Սարգիս Զաքարյանն էլ գտնում է, որ միշտ էլ այդպես է եղել, պատերազմը տարել է զինվորը, պարգեւատրվել են գեներալները. «Այսպիսի վիրավորանքը հարիր չէ մեզ: Մենք տարիներ շարունակ լռել ենք, բայց արդեն համբերության բաժակը լցվել է: Կոչ եմ անում բոլոր ազատամարտիկներին միանալ մեզ, անկախ նրանից, թե ով, որ ջոկատում է եղել, այս պայքարը բոլորիս համար է, այստեղ քաղաքական ինտրիգներ գոյություն չունեն»:

Ազատամարտիկները հայտնեցին, որ իրենք հետեւողական ենք լինելու, կոչ արեցին բոլորին միանալ իրենց ու չվախենալ` «Մենք մեր վախը թողել ենք կռվի դաշտում…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. SVETLANA says:

    Կեցցեք,մենք ձեզ հետ ենք եղբայրներ…
    Ձեր գործն արդար էր և պահանջն է այսօր արդար…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930