Հատված ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:
– Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի ՀՀԿ–ական մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած սպանությունը։ Դուք չե՞ք հավատում, որ Ձեր կուսակիցը կարող էր կրակել ու մարդ սպանել։
– ֊Խնդիրը շատ նուրբ է, ես Վանգան չեմ, որ կարողանամ իմանալ՝ ով կարող էր կրակել, եւ ով չէր կարող։ Բայց մի բան հստակ է. բոլոր մեղավորները պետք է պատժվեն։ Իրավապահ մարմինները պետք է օրենքի սահմաններում պատժեն բոլոր մեղավորներին։ Իսկ մնացածն արդեն իմ ոլորտի հարցեր չեն։ Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, լիազորություններ չունեմ, գործը գտնվում է ՊՆ քննչական ծառայության ներքո, եւ արդեն իրավապահ մարմիններն իրենք կորոշեն՝ ով է կրակել, եւ ով չի կրակել։ Բայց, անկախ դիրքից, անկախ պաշտոնից, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլոր այն անձինք, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, պետք է պատժվեն։ Եվ խոսքը ոչ թե այս մասնավոր դեպքի մասին է, այլ ընդհանրապես սա է իշխանության փիլիսոփայությունը։
– Ս. Խաչատրյանն էլ ի սկզբանե ասաց, թե ինքը քնած է եղել ու տեղյակ չի եղել, որ իր տան մոտ կրակել են։
Կարդացեք նաև
– Իրավապահ մարմինները կորոշեն։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում