Այսօր «Հայացք» ակումբում «Շուշի 92» ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ Իշխան Սարգսյանը, խորհրդի անդամներ Սարգիս Զաքարյանը եւ Հակոբ Հակոբյանը խոսեցին ազատամարտիկների խնդրի մասին, որոնք կառավարությունից ոչ թե գոյատեւելու, այլ բարեկեցիկ կյանքով ապրել պահանջ են ներկայացնում:
Իշխան Սարգսյանը նշեց, որ իրենք սոցիալական փաթեթ են ներկայացրել կառավարությանը, որոշ պատասխաններ սակայն իրենց չի բավարարել եւ իրենք նորից ենք խնդրի մասին բարձրաձանում, որպեսզի նախ հանրությունը տեղեկանա, որ շատ ազատամարտիկներ այսօր բուժման խնդիրներ ունեն, նրանց սոցիալական պայմանները վատն են: «Կառավարության անդամներից որեւէ մեկը փորձե՞լ է մտնել ազատամարտիկի տուն ու բացել նրա սառնարանը… Այն մարդիկ, ովքեր ձեւական մեր կենացն են խմում` դա մեզ պետք չի»,- ասաց Սարգսյանը, հավելելով, որ պահանջում են հստակեցնել կարգերը, տրանսպորտային, կոմունալ վճարների նվազեցում, բուժ եւ սոցփաթեթների ապահովում, բնակարանների տրամադրում, ազատամարտիկի կարգավիճակի պետական օր նշել, Եռաբլուրի թանգարանի կառուցում, պարգեւատրումներ, եւ այլն:
Սարգսյանի խոսքով`«Ադրբեջանն իր սպային, որը կացնահարում է հային, պաշտոնից ու կոչումից սկսած ամեն ինչ տվել է, իսկ մենք ի՞նչ եք անում: Մենք շքեղ պալատներ, միլիոններ չեն ուզում…»,- ասում է Սարգսյանն՝ ավելացնելով, որ Հայաստանում սովորույթ է դարձել, անընդհատ մի քանի հոգու անուն են տալիս, որպես հերոսներ, բայց շատերը կան, որոնց մասին տեղյակ չէ հանրությունը:
«Աստված չանի, եթե վաղը պատերազմ եղավ էլի մենք ենք գնալու կռվենք, իսկ այ կան մամայի բալաներ, որոնք այն ժամանակ փախել էին ու այսօր փողատեր են դարձել»,- նշեց Սարգսյանը, որի համոզմամբ հարցը միայն կառավարությունվ չի լուծվում, մինչ այդ` հարցը պետք է բարձրացվի, քննարկվի ԱԺ-ում:
Կարդացեք նաև
Սարգսյանի խոսքով իրենք հանդիպել են նաեւ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ, որն իրենց լավ է ընդունել, սակայն մտածում են, որ եթե միայն նրանով լիներ, ապա իրենց հարցերն անմիջապես կլուծվեր: ՊՆ նախարարն իրենց խնդիրների մասին նշումներ է արել, որ ներկայացնի ՀՀ նախագահին: Սարգսյանի խոսքով, իրենք ոչ մի արտոնությունից չեն օգտվում,միայն` «զիբիլի համար են զեղչ անում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ