Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ միգուցե պետք է Արամ Հարությունյանի նման բնապահպանության նախարարից ազատվե՞լ

Հունիս 05,2013 12:00

Երեկ՝ Ազգային ժողովում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը բւսրձրաձայնել է Սեւանում սիգի ձկնապաշարների աղետալի նվազման եւ դրա դեմն առնելուն ուղղված բնապահպանության նախարարության կողմից իրականացվող անբավարար միջոցառումների մասին։ Մարտունեցի պատգամավորը նկատել է, որ Սեւանում այսօր ձկնորսությամբ զբաղվում է 250 ընտանիք, եւ ցանկության դեպքում բնապահպանության նախարարությունը կարող է նրանց «ձեռքը բռնել»։ Ի պատասխան՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նախ փորձել է այնպիսի անհեթեթ հակափաստարկներ ներկայացնել, որոնք հակասում են անգամ իր իսկ ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչների հնչեցրած թվերին։ Այսպես, նախարարը հավաստիացրել է, թե այն գնահատականները, թե ներկայումս Սեւանում սիգի պաշարները կազմում են 5-6 հազար տոննա, չեն համապատասխանում իրականությանը։

Իհարկե, նախարարը ճիշտ է, իրականությունը շատ ավելի տխուր է։ Օրինակ՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի գնահատականներով՝ ներկայումս Սեւանում առհասարակ սիգի արդյունագործական պաշարներ չկան, եւ այսօր գերխնդիր է անգամ այդ ձկնատեսակի 2-3-հազար տոննա պաշարի ձեւավորումը, որից հետո միայն հնարավոր կլինի մտածել մի 30-40 տարի հետո ութսունականներին ունեցած 30 հազար տոննա ցուցանիշին մոտենալու մասին։ Այն էլ՝ եթե խստիվ արգելվի սիգի որսը։ Եվ այդ ամենը՝ բնապահպանության ճանապարհաշինարար նախարարի գործուն անգործության արդյունքում։ «Միգուցե պետք է օրենքները խստացնել, քրեական պատասխանատվությունը խստացնել։ Այդ 250 ընտանիքների ցանկը տվե՛ք մեզ, իրենց հետ աշխատանք ծավալենք, զբաղվածություն ապահովենք»,- պատգամավորին ասել է նախարարը։

Նման հայտարարությունից հետո ակամայից առաջանում է հետեւյալ հարցադրումը, իսկ միգուցե պետք է Արամ Հարությունյանի նման բնապահպանության նախարարից ազատվե՞լ, միգուցե պետք է նրա գործունեության ընթացքում կատարված աղաղակող ապօրինությունների հետ կապված քրեական պատասխանատվությո՞ւնը խստացնել, որպեսզի մի ողջ երկրի բնապահպանական գերատեսչության ղեկավարը նախ՝ չհեգնի իր իսկ անմիջական պարտականությունների տիրույթում գտնվող խնդրի մասին բարձրաձայնող պատգամավորին, ապա եւ՝ նրանից չպահանջի իր փոխարեն իր գործն անել՝ տրամադրելով ձկնորսությամբ զբաղվող ընտանիքների ցանկը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930