«Այս թվերի հետեւում հաջողվե՞լ է իրական առաջընթացներ ապահովել: Ասենք, ես ակնկալում էի, որ ներկայացումը լինի այսպիսին`այս-այն ուղությունները եղել են գերակա, սա հաջողվել է, նա`ոչ»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսպես դիմեց նախարար Արմեն Մովսիսյանին:
Արմեն Մովսիսյանին ակնհայտորեն դուր չեկավ դիտարկումը, վերջինս հեգնական տոնով սկսեց որոշ առաջնահերթություններ թվարկել, որոնք բխում են իր գերատեսչության ծրագրերից: «Դուք, բարեբախտաբար,մեր ամենահաջողված նախարարներից եք»,- արձագանքեց Խոսրով Հարությունյանը` հավելելով, թե խնդիրն այն է, որ արված գործը հանրությանը ճիշտ ներկայացվի. «Ներկայացված թվերի հետեւում լուրջ, ահռելի աշխատանք կա կատարված, ինչը պետք է հանրությանը ներկայացնել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ