Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. Սուրը վերցրած՝ Երեւանը ջնջում են

Հունիս 05,2013 11:35

Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր «Հայելի»  ակումբում խոսեց վերջին օրերին մեծ աղմուկ հանած Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթից:

Նա նշեց, որ ընդվզում չէր լինի, եթե հարցը վերաբերվեր միայն Լենինի արձանի տեղում ինչ-որ բան տեղադրելուն, սակայն այս պարագայում խոսքը վերաբերում է ընդհանուր հայեցակարգային վերակառուցմանը, որը նրա խոսքով ընդունելի չէ: «Պարոն գլխավոր ճարտարապետն ասում էր,  թե շենքերն  են բարձրացել, պետք է ներդաշնակ լինի, այսինչը չգիտեմ տեղում չի, Թամանյանով չի, ես չգիտեմ, թե դա ում վրիպակն է, թե քաղաքաշինական խորհուրդը որոշվեց այդ ամենը: Իրականում քաղաքաշինական խորհուրդը դեռ չի ձեւավորվել, չի հավաքվելեւ խոսքը գնում է ընդամենը  խորհրդին կից ճարտարապետների հանձնաժողովի մասին»,-ասաց բնապահպանը

Տիկին Դանիելյանը հայտարարեց. «Ես գտնում եմ, որ սա վերջին կաթիլն է, քաղաքաշինությունը սուրը վերցրած Երեւանը ջնջում է՝ քաղաքաշինական եւ էկոլոգիական առումով: Եթե խորհրդային տարիներին կորուստներ ունեինք, գոնե կորիզը մնացել էր: Սակայն անկախության տարիներին ամեն ինչ ջնջեցինք: Ես չե՛մ խոսում միայն հրապարակի մասին, սա արտացոլումն է ամբողջ քաղաքաշինական գործընթաների»:

Նա նաեւ հավելեց. « Նարեկ Սարգսյանը մի առիթով հայտարարել է, թե ամեն գինեկոլոգ չպետք է խոսի ճարտարապետությունից ու քաղաքաշինությունից, մինչդեռ  հենց ամեն գինեկոլոգ ու զոոլոգ պիտի խոսեն, թե չէ քարի, բետոնի քաղաք են սարքել,կիսաանապատը վերադարձրել են: Անցյալ օրը հեռուստատեսությամբ ասում էին՝ եթե օձեր մտնեն ձեր տներ, դիմեք արտակարգ իրավիճակների նախարարություն: Թող Նարեկ Սարգսյանն ինքը դիմի արտակարգ իրավիճակների նախարարություն:

Հրապարակին պետք չէ ձեռք տալ…Գեոլոգները գոռում են՝ հերիք եղավ քաղաքի սեյսմիկ ռիսկերը բարձրացնեք»:

Կարինե Դանիելյանը փաստում է. «Շուկայի օրինակը ցույց է տալիս՝  բավական է մի փոքր թույլտվություն, եւ հրապարակը  եւս կորցնում ենք: Միայն Նարեկ Սարգսյանի ճաշակով եւ ցանկությամբ փոխել քաղաքի տեսքը, չի կարելի…Գորիսի կրակոցներն ու Հանրապետության Հրապարակի հարցը համարժեք են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930