Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները պրծան՝ աշխատավարձերը չեն բարձրանա

Հունիս 05,2013 11:23

«… Որեւէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ողջ ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք թոշակները, կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը։ Եվ դա ես չեմ ասել գիտակցաբար, որովհետեւ դա էլ եմ կաշառքի մի ձեւ համարում… Մենք միջին աշխատավարձի չափը բարձրացնելու, թոշակները ավելացնելու, սոցիալական այլ ծրագրեր ունենք։ Կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն՝ այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը»։ Այսպիսի հայտարարություն արեց Սերժ Սարգսյանը այս տարվա մարտի 18-ին՝ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես նկատեցիք, «գիտակցաբար» արված այդ հայտարարությունը հնչեց Երեւանի ավագանու ընտրություններին նախորդած շրջանում։ Հուլիսի մեկից աշխատավարձերը բարձրացնելու մասին հայտարարություններ հնչեցին ավագանու ընտրությունների բուն քարոզարշավի ընթացքում նույնպես։ Սակայն երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վերջակետ է դրել այդ հարցում. «Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի ու կենսաթոշակների չափերին կառավարությունը կանդրադառնա 2014 թ. հունվարի 1-ից»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է նախարարը։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ ընտրությունների շրջանը ավարտվել է, եւ հուլիսի մեկից աշխատավարձ բարձրացնելու թեման այլեւս փակված է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930