Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզպետները չեն կարող իրենք դիմել, որպեսզի ժամանակավորապես կասեցվեն իրենց լիազորությունները

Հունիս 05,2013 11:10
Rafik petrosyan

ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի համաձայն, «Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ։ Կառավարության այդ որոշումները վավերացվում են հանրապետության նախագահի կողմից»։ Իսկ մարզպետի լիազորություններն էլ սահմանվում են ՀՀ Սահմանադրության 88՛ (պրիմ) հոդվածով, նախագահի հրամանագրով՝ ՆՀ-728 հրամանագիր 06.05.1997թ., Մարզպետարանի կանոնադրության համաձայն։ Եվ որեւէ տեղ ամրագրված չէ, որ մարզպետն իրավասու է ժամանակավորապես դադարեցնել լիազորությունները։ Ուշագրավ է, որ մարզպետի անունից տարածված հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ նա վերադաս մարմնից՝ կառավարությունից, ստացել է թույլտվություն լիազորությունը դադարեցնելու վերաբերյալ։ Մարզպետի հայտարարությունից ժամեր անց կառավարության մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը հայտնել էր, որ մինչ երեկո կառավարությունը Սուրեն Խաչատրյանից պաշտոնից հրաժարվելու դիմում չի ստացել, սակայն որոշ լրատվամիջոցների էլ ասել էր, թե կա բանավոր թույլտվություն, բայց թե ինչի վերաբերյալ է թույլտվությունը, ինքն էլ չգիտի։

«Դիմում այս պահին չկա, եթե լինի, մենք կհրապարակենք, բոլորը կիմանան այդ մասին»,- մասնավորապես panorama.am–ի հետ զրույցում ասել էր Բերբերյանը։ Կնշանակի, որ ոչ Սյունիքի մարզպետարանի եւ ոչ էլ առավել եւս հայրենի կառավարության համապատասխան պատասխանատու այրերը չեն տիրապետում իրավական պարզունակ նորմերին։ Իսկ Սուրեև Խաչատրյանը դեռեւս մարզպետ է։

Մի բան անհերքելի է՝ իրավաչափ չէ ժամանակավոր կամ անորոշ ժամկետով լիազորությունների դադարեցման դիմում գրելն ու նման որոշում կայացնելը։ «ՀՀ սահմանադրության համաձայն, կառավարության կողմից նշանակված պաշտոնյաները, այդ թվում՝ մարզպետները, չեն կարող իրենք դիմել, որպեսզի ժամանակավորապես կասեցվեն իրենց լիազորությունները, եթե մարզպետն իր կամքով ցանկանում է ազատվել աշխատանքից, եւ դիմումը դրան է վերաբերում, սա այլ հարց է»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, փորձառու իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանը։ «Ի՞նչ է նշանակում համաձայնեցնել վերադասի հետ, համեևայնդեպս օրենքում նման ամրագրում չկա,- տարակուսած նշեց նա եւ հաջորդ վայրկյանին էլ ըստ ամենայնի հեգնեց։- Բայց եթե համաձայնեցրել է կառավարության հետ, նշանակում է դարձնում են օրինական, էլի, երեւի»։

Նա բացատրեց, որ կառավարությունը ցանկացած պահի կարող է դադարեցնել մարզպետի լիազորությունները։ Այս դեպքում, երբ քրեական գործ է հարուցվել, արդեն դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ՝ քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել կասկածյալ կամ մեղադրյալ պաշտոնյայի պաշտոնավարությունը, եթե հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալը խոչընդոտ կհանդիսանա գործի քննությանը, կամ նա կկատարի նոր հանցագործություն։ Սակայն նույնիսկ այս դեպքում, ըստ օրենսդրության, այդ հիմքերի առկայության դեպքում համապատասխան որոշումը պետք է ուղարկվի այն մարմին կամ պաշտոնյային, որն իրավասու է կատարել լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու որոշումը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Բայց ի՞նչ քննարկման նյութ է՝ մարզպետն իրավասո՞ւ է լիազորություններից հրաժարվելու, թե՞ ոչ:Այդ մարդը Սահմանադրություն կարդացե՞լ է , տեղյա՞կ է օրենսդրությունից,կարգ ու կանոնից:Ինչ պահանջես չորրորդ դասարանի կրթություն ունեցողից, որի վերջին կարդացած գիրքը,ինչպես ասում են, ,,Այբբենարան,,-ն է եղել:Այդ մակարդակի մարդը միայն տղային կգցի հանցավոր աշխարհ:Խղճում եմ և իրեն, և իր զավակին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930