Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատիժ մնալու մասին է փաստում նաեւ Սուրեն Խաչատրյանի տարածած հայտարարությունը

Հունիս 05,2013 10:51

Գորիսում տեղի ունեցած դեպքերը մեկնաբանում է Արմեն Մարտիրոսյանը

   -Սա առաջին դեպքը չէ, որ հոլովվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունը, բազմաթիվ անօրինությունների հետ են կապված թե՛ նրա, թե՛ նրա հարազատների անունները: Խաչատրյանը պետք է վաղուց ազատված լիներ իր զբաղեցրած պաշտոնից: Ամենաթողությունը հանգեցրեց այս ողբերգությանը:
Կատարվածը նաեւ փաստում է, որ ոչ միայն մեր կառավարման համակարգն է սխալ, այլեւ այն, որ սխալ համակարգը սխալ անձինք են ղեկավարում: Հիշո՞ւմ եք, մեկ ամիս առաջ էլ Գյումրիում նման ողբերգություն տեղի ունեցավ, այլ մարզպետներ եւս տարբեր խնդիրներ ունեցան, ծեծկռտուք եղավ: Որեւէ մեկը, սակայն, չպատժվեց:
Մարզպետները ոչ թե զբաղված են մարզերը զարգացնելով, նոր ծրագրեր իրագործելով, այլ տարաբնույթ հանցագործություններ կատարելով:
Իշխանությունը հայտարարում է, թե մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, բայց դրան չեմ հավատում, եւ դրա իրավունքն ունեմ: Անպատիժ մնալու մասին է փաստում նաեւ Սուրեն Խաչատրյանի տարածած հայտարարությունը. կարդացի ու չհասկացա՝ գնում է իր հաշվին արձակո՞ւրդ, թե հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Ի՞նչ է նշանակում ժամանակավորապես թողնել մարզպետի լիազորությունները: Նման վարքագիծ դրսեւորած պաշտոնյան ինչպե՞ս կարող է աշխատել կառավարման համակարգում:
Տարօրինակ է նաեւ հայտնաբերված զենք, զինամթերքի պատճառաբանությունը` սահմանամերձ գոտի է։ Հայաստանի բնակչության կեսն ապրում է սահմանամերձ գոտում, ուրեմն բոլորին թնդանոթնե՞ր տանք: Ի՞նչ տրամաբանություն է սա:
Իսկ եթե մարդը որսի սիրահար է, ուրեմն թող մեկ, կամ էլ, «քարը տրաքի», երկու հրացան ունենա, բայց ոչ թե մի ամբողջ արսենալ:
Մեզանում քիչ չեն դեպքերը, երբ պատժվել է իշխանության այս կամ այն նեկայացուցիչը, բայց որոշ ժամանակ անց նա նշանակվել է մեկ այլ պաշտոնում: Բացառված չէ, որ այս անգամ էլ հասարակական զայրույթը մեղմելու համար ինչ-որ քայլեր կկատարվեն, բայց դարձյալ որոշ ժամանակ անց Սուրեն Խաչատրյանը կհայտնվի կառավարման համակարգում:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 
   «Ժառանգություն»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930