Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրը հեղինակային իրավունքի սուբյեկտ չէ, բայց ո՞ր լուրը

Հունիս 05,2013 10:33

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի անդամ, օրենքի նախագծի համահեղինակներից Արփինե Հովհաննիսյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ օրվա ընթացիկ լրահոսը որեւէ պարագայում չի կարող հեղինակային իրավունքի օբյեկտ լինել եւ պաշտպանվել: Դա նախատեսված է ինչպես Գեղարվեստական եւ գրական ստեղծագործությունների մասին Բեռնի կոնվենցիայով, այնպես էլ մեր` «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքով եւ ենթակա չէ փոփոխության, որովհետեւ դա միջազգային պարտավորություններով է սահմանված: Իսկ «օրվա ընթացիկ լրահոս», ըստ Ա. Հովհաննիսյանի, նշանակում է պաշտոնական հաղորդագրություններից վերցված եւ ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկատվությունը, տեղեկատվական բլոկը կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ հրապարակման մեջ:

Սակայն այստեղ խոսքը հասկացության թերի լինելու մասին է: Եթե տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին տեղյակ է միայն տվյալ լրատվամիջոցը, այս պարագայում դա չի կարող հեղինակային իրավունքի օբյեկտ չլինել, խնդիրը սա է: Կայքերը վերցնում են ոչ թե լրահոս, այլ տվյալ լրատվամիջոցի էքսկլյուզիվ լուրը, այնպես որ օրենքի նոր փոփոխությամբ գուցե այս տարբերակի համար դրույթ պետք է մտածել (խոսքն ամեն օր հորինվող ապատեղեկատվության մասին չէ, իհարկե` սեփական հավաստի աղբյուրների վկայակոչմամբ): Իսկ ընդհանրապես` օրենսդրական նախաձեռնությունը, որին միացել են պատգամավորներ բոլոր խմբակցություններից, առայժմ քննարկման փուլում է եւ դեռ պետք է ստանա կառավարության հավանությունը, իսկ նրա բուն բովանդակությունը վերաբերում է նրան, որ հեղինակային նյութը այլ լրատվամիջոցի կողմից հրապարակվելիս թույլատրվելու է օգտագործել համապատասխան չափով, մանավանդ համաշխարհային պրակտիկյում (Եվրոպական դատարանի պրակտիկայում) ընդունված չափանիշներ կան, որոնց հիմքում ընկած է հեղինակային ստեղծագործության արդարացի օգտագործման դոկտրինը: Այն թույլատրում է տվյալ նյութն օգտագործել բացառապես համապատասխան ծավալով եւ բացառապես հղումով: Իսկ հեղինակային իրավունքի այս տեսակ խախտումները վիճարկվելու են դատական կարգով եւ համապատասխան տուգանքներ են նախատեսվելու:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930