Բելառուսի մայրաքաղաքի մարզապալատում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի վեց անդամներից ռինգում մնացել է միայն 56 կգ քաշային Արամ Ավագյանը, որը երեկ դժվար պայքարում պարտության է մատնել Գամալ Յաֆալին՝ 2:1:
Հաջորդ շրջանում մեր բռնցքամարտիկի մրցակիցը ադրբեջանցի Սամիր Մամմադովն է:
Հայաստանի հավաքականից տարբեր փուլերում պայքարից դուրս են մնացել Հովհաննես Դանիելյանը՝ 46-49 կգ քաշային կարգ, Նարեկ Աբգարյանը՝ 52, Հովհաննես Բաչկովը՝ 60, Արա Պուլուզյանը՝ 69 եւ Արման Հովհիկյանը՝ 75 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ