Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանը զոհաբերում է որդուն

Հունիս 04,2013 23:21

Ըստ վերլուծաբանների, «եթե այդ ամենը կատարվեր ընտրությունների շեմին, պատիժ չէր լինի»:

Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո ոչ թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա) պետք է հայտարարի, որ իր լիազորությունները ժամանակավորապես դադարեցնում է,  հատկապես որ օրենքով էլ դա ամրագրված չէ, այլ պետք է առնվազն հրաժարական տա:

Այս կարծիքին է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով «Մեդիալաբին» ասում է, որ այնպիսի տպավորություն է, թե Սուրեն Խաչատրյանը զոհաբերում է իր տղային:

Սաքունցը նկատում է, որ Սուրեն Խաչատրյանի պատասխանատվության չափը համարժեք չէ, ավելին, նա շարունակում է մնալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ և շարունակելու է իր գործունեությունը: Դա այն դեպքում, երբ սպանությունը եղել է Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ, իսկ, ըստ մամուլի հրապարակումների, մարզպետն է եղել վիճաբանության ժամանակ հայհոյողը:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930