Aravot.am-ը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանին խնդրեց կարծիք հայտնել ստամբուլյան վերջին բռնկումների վերաբերյալ եւ զուգահեռներ տանել հայկական եւ թուրքական քաղաքացիական շարժումների միջեւ:
«Հայաստանի համար Թուրքիայի իրադարձությունները՝ ներառյալ ցույցերն ու հակակառավարական բողոքի ակցիաները, կարեւոր են երեք առումով: Առաջին հերթին, որպես հարեւան երկիր, Հայաստանը պետք է ուշադրությամբ հետեւի Թուրքիայում ընթացող ցանկացած նշանակալի իրադարձության: Երկրորդ, հարաբերությունների «կարգավորման» փորձերի լույսի ներքո՝ այդ իրադարձությունները Թուրքիայում կարեւոր են հենց Հայաստանի արտաքին քաղաքականության առումով: Եվ երրորդ, Թուրքիան Հայաստանի համար «բացառիկ» երկիր է՝ պայմանավորված Հայոց ցեղասապնության փաստով: Հետեւաբար, այն ինչ առնչվում է թուրքական կառավարության անընդունելի լինելուն, առնչվում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին»,-պատասխանեց քաղաքագետը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Հարցազրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Սրանից էլ են ուզում քաղաքական «գործիչ» սարքել, բայց դա շաաաաատ դժվար գործ է:
Այ անգլերենի դասատու կարող ա ստացվի, եթե հայերեն կարողանա սովորել: