«Փարաջանով» ֆիլմը ընդգրկվել է Կառլովի Վարիի ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրերից մեկի մեջ: Հայտնում է «Էլ Բի» լրատվականը՝ վկայակոչելով Ալեքսանդր Դովժենկո ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջը:
Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի համատեղ ուժերով նկարահանված ֆիլմը կմասնակցի «Արևմուտքից դեպի Արևելք» կոչվող մրցութային ծրագրին:
«Փարաջանով» ֆիլմը պատմում է ռեժիսորի կյանքի մասին՝ 40-60 տարեկանն ընկած ժամանակահատվածում: Փարաջանովի դերը խաղում է ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, որը նաև ֆիլմի համառեժիսորներից է: Ուկրաինացի դերասանուհի Ելենա Ֆետիսովան ստանձնել է Փարաջանովի կնոջ դերը:
Ուկրաինական շուկա ֆիլմը մուտք կգործի 2013թ. սեպտեմբերին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ