Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցում գլխաշոր կրելու նշանակությունը

Հունիս 04,2013 22:16

Եկեղեցում գլխաշոր կրել թե՞ ոչ, ի վերջո ո՞րն է ճիշտը: Սա այն հարցերից է, որը միշտ էլ հետաքրքրում է: Մասնավորապես երիտասարդների շրջանում անիրազեկության պատճառով այսօր շատ եկեղեցական կանոններ են խախտվում, սա եկեղեցու մեղավորությունն է, թե՞ երիտասարդների: Այս խնդրի շուրջ զրուցեցինք և՛ երիտասարդների, և՛ հարցի հստակ պատասխանը ստացանք քահանայից:
Ըստ Սոնայի, երբ կինը եկեղեցում չի կրում գլխաշոր, նշանակում է նա անարգում է աստծուն: «Ես աշխատում եմ եկեղեցի մտնելիս միշտ գլխաշոր կրել»,- ասում է Սոնան:
Իսկ ահա Մելինեն եկեղեցի գնում է մեկ կամ երկու շաբաթը մեկ անգամ, կախված զբաղվածության աստիճանից: Ինչպես ինքն է ասում՝ գլխաշոր չի կրում, հիշում է, որ գլխաշոր կրելը կապված է աղջկա կույս լինել, չլինելու հետ. «Եթե կույս է պետք է գլխաշոր կրի», – ասում է նա:
«Ճիշտն ասած երբևէ չեմ կրել գլխաշոր»,-ասում է Կարինեն, սակայն որքանով տեղյակ եմ՝ եկեղեցում գլխաշոր կրելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր, դրա նշանակությանը տեղյակ չեմ: Եթե խոսենք իրազեկ լինել, չլինելու մասին, ապա մեղավորությունը կարծում եմ և՛ իմն է, և՛ եկեղեցունը»:

«Որպես կանոն եկեղեցում գլխաշոր կրելը պարտադիր պայման է-, ասում է հոգևոր սպասովոր Տեր Արսեն Սարոյանը,ավելացնում,- գլխաշորը խոնարհության նշան է, ունի աստվածաշնչյան հենք և դրան մենք հանդիպում ենք առաքելական թղթերում: Համեմատությունը հետևյալն է` ինչպես Քրիստոսն է եկեղեցու գլուխը, այնպես էլ տղամարդն է կնոջ գլուխը: Եվ կինն աստծո առաջ պիտի ներկայանա գլխածածկ: Կա նաև երկրորդ հանգամանքը, որ մեր նախամոր` Եվայի գործած մեղքի պատճառով մարդկությունը անեծքի տակ ընկավ: Եվ այս իմաստով Եվայի շառավիղը ` կինը, պիտի եկեղեցի մտնի գլխածածկ` իր նախամոր մեղքի պատճառով:
Սա միստիկա է, և բուն պատճառը Պողոս առաքյալն այսպես է բացատրում»: Հոգեւորականը   սրտի ցավով նկատում է, որ շատ կանայք և աղջիկներ եկեղեցի մտնելիս գլխաբաց են ներկայանում, որի պատճառը չիմացությունն է: Նա պատմում է, որ շատ դեպքեր են եղել, երբ շատ հոգևոր հովիվներ, տեսնելով մոտեցել բացատրել են նրանց, ապա գլխանոց են  հրամցրել: «Վստահություն ունենք, որ հաջորդ անգամ այդ կինը կամ աղջիկը կներկայանա գլուխը ծածկած: Կարծում եմ, այս երեւույթը  ժամանակի խնդիր ունի, և վստահ եմ, որ օր օրի այն իր լուծումը կգտնի»:

                                                                                                                               Օվսաննա Սիմոնյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    “տղամարդն է կնոջ գլուխը”, լավ ելի, հերիք Է կնոջը վիրավօրեք,օվ ասաց՞․ կին կա, վօր հազար տղամարդուց խելացի ե ․ ամօթ ե,սպասովոր Տեր Արսեն Սարոյան,ավելի լավ ե զբախվես սպասավօրների մեխքերի թօխությամբ․ կրել՞, չկրել՞ ․․այս դարում՞․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930